• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հնարավոր է՝ ուղեվարձի փոփոխություն լինի. նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման

ByEditor

Feb 27, 2023

ՀՀ կառավարությունն՝ ի դեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 11-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12․ Միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության՝ երկարացման կամ կրճատման, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում, գործող երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ: Միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության, կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- ասվում է նախագծում։