• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Սուրեն Պապիկյանը սպաներին է ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների փաթեթը

ByEditor

Feb 27, 2023

Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

Նախարար Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների փաթեթը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով:

Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել, որ մեկնարկող ատեստավորման փուլի բարեհաջող հաղթահարումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմերի աշխատավարձերը: