• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱԲ-ն ինքնուրույն 50 բնակարան է «վաճառել» Դուբայում

ByEditor

Dec 22, 2022

Realiste ընկերությունը, որն արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ զբաղվում է անշարժ գույքի շուկայի վերլուծությամբ, նոյեմբերին ներդրողների համար գործարկել է կառուցապատողից անշարժ գույքի առցանց ամրագրման ծառայությունը:

Ամրագրման համակարգի գործարկումից ի վեր Realiste-ը մեկ ամսում ինքնուրույն ընտրել, գնահատել եւ ներդրողներին է «վաճառել» 50 բնակարան։ Այս մասին RB.ru-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Անշարժ գույքի ամրագրումն իրականացվում է անմիջապես կառուցապատողի մոտ՝ մեկ կոճակի սեղմումով, մի քանի րոպեում (ԱԲ-ն ինտեգրված է տարածաշրջանի հիմնական կառուցապատողների հետ, նշում է ընկերությունը):

Ինչպես է արհեստական բանականությունն աշխատում ամրագրման համակարգում.

– հավաքում է տեղեկատվություն անշարժ գույքի շուկայում իրականացվող բոլոր գործարքների մասին՝ պետական աղբյուրներից, CRM համակարգերից եւ այլն,

– բացառում է ֆեյքերը, սխալ տվյալները, գոյություն չունեցող լոտերը,

– գնահատում է տարբեր տարածքներում գների եւ պահանջարկի շարժը, շինության որակի եւ ենթակառուցվածքների մասին տվյալները, մի քանի տարվա կանխատեսումներ է անում եւ հաշվարկում յուրաքանչյուր բնակարանի վարձակալությունից ստացվող եկամուտը,

– ընտրում է առաջարկներ, որոնք կարող են շահույթ բերել վերավաճառքից կամ վարձակալությունից:

Դրանից հետո ներդրողը պետք է մուտք գործի համակարգ, գնահատի առաջարկվող տարբերակները եւ, եթե դրանցից որեւէ մեկը հետաքրքրություն է ներկայացնում, սեղմի «Ամրագրել» կոճակը: Այնուհետեւ գործարքները կատարվում են անմիջապես կառուցապատողի հետ:

Նշվում է, որ արհեստական բանականության կողմից սխալվելու հավանականությունը ներկայումս կազմում է 5-8%: Հարթակի միջոցով ներդրողներն ամրագրում եւ գնում են անշարժ գույքն առցանց եւ օֆլայն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *