• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

ByEditor

Dec 21, 2022

Դեկտեմբերի 21-ին, ժամը 08:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1978 թ․) և «ZIL-130» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է «ZIL-130» մակնիշի ավտոմեքենայի անվադողի և թափքի հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *