• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրք խոհարար «Salt Bae»-ն 2015 թվականից ի վեր փորձել է ընկերանալ Դեն Բիլզերյանի հետ

ByEditor

Dec 21, 2022

Թուրք խոհարար Նուրսեթ Գյոքչեն, ով հայտնի է «Salt Bae» մականունով, 2015 թվականից ի վեր փորձել է ընկերանալ պոկերի արքա Դեն Բիլզերյանի հետ, գրում է HITC լրատվականը:

Դեն Բիլզեյանը հրապարակել է հայտնի խոհարարի հետ իր նամակագրությունը, որում երեւում է, որ 2015 թվականից ի վեր խոհարարն իր բոլոր կարեւոր հաջողություններով կիսվել է պոկերի արքայի հետ, սակայն Բիլզերյանը նրա նամակներին չի պատասխանել: Հայտնի չէ, թե մինչեւ երբ է Գյոքչեն շարունակել գրել Դենին, սակայն նամակագրության ընթացքում երկու հայտնիները միմյանց չեն հետեւել սոցցանցերում:

Խոհարարը հայտնի է դարձել 2017 թվականին`ընդհամենը մեկ գիշերվա ընթացքում`միս համեմելու եւ պատրաստելու իր տեսանյութով:

«Բոլորն ասում են, թե որքան տարօրինակ է «Salt Bae»-ն, իսկ ես տարիներ է ինչ գիտեմ դա», – նշել է հայ աստղը:

Վերջերս խոհարարը, ով երկրպագում է Արգենտինայի հավաքականին, ներկա է եղել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որից հետո լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսիի եւ մյուս խաղացողների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *