• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Dec 20, 2022

Տարվա ավարտին բավականին քիչ ժամանակ է մնացել: Սակայն, այս ընթացքում մենք կփորձենք անդրադառնալ ՀՀ տնտեսության տարբեր կողմերին՝ ամփոփելով 2022 թ․-ը:

Ինչ խոսք ՀՀ տնտեսության ամենակարևոր մարտահրավերներից մեկը բարձր գնաճն էր, որի պատճառները հիմնականում արտաքին են և պայմանավորված են աշխարհում տեղի ունեցող ոչ դրական փոփոխություններով: Գների աճը դեռևս շարունակում է զգայուն մնալ ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլ նաև աշխարհի այլ երկրների քաղաքացիների պարագայում:

Այս շրջանում բոլորս էլ պատրաստվում ենք նվերներ գնել մեր ամենաթանկերի՝ երեխաների համար, որոնք անհամբեր սպասում են Նոր Տարվա կախարդական իրադարձություններին: Ծնողների համար նվերների ընտրությունը ոչ միայն բարդանում է նրանով, որ դրանք չափազանց բազմազան են, այլ նաև դրանց գները որոշ դեպքերում թույլ չեն տալիս կատարել երեխաների բոլոր երազանքները: Այստեղ կարևոր են ոչ միայն խաղալիքների կամ տոնակատարությունների պարագաների, այլ նաև մշակութային տարատեսակ ծառայությունների գները:

Սկզբում անդրադառնանք խաղալիքների և տոնակատարության պարագաների գներին.

– Գովազդ –
Ad image

Գծապատկեր 1. Խաղալիքների և տոնակատարության պարագաների գների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թ․-ի նույն ամիսների համեմատ

Շատ դեպքերում խաղալիքների և տոնակատարության պարագաների գնումները իրականացվում են տոներից բավականին առաջ: Այս պարագայում նկատում ենք, որ 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ խաղալիքների և տոնակատարության պարագաների գների աճը կազմել է 8.1 %: Նկատենք, որ գների նման աճեր դիտվել է նաև հոկտեմբեր, հուլիս և մարտ ամիսներին:

Տոնական օրերին երեխաներին սիրում ենք տանել տարբեր ներկայացումների, համերգների և կինոթատորնեններ.

Գծապատկեր 2. Կինոթատրոնների, թատրոնների, համերգային սրահների ծառայությունների գների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թ․-ի նույն ամիսների համեմատ

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, դեռևս 2022 թ․-ի նոյեմբերին կինոթատրոնների, թատրոնների, համերգային սրահների ծառայությունների գների աճը 2021 թ․-ի համեմատ կազմել է 3.9 %: Նկատենք, որ հիմնականում կինոթատրոնների, թատրոնների կամ համերգների տոմսերը գնում ենք մեկ կամ մի քանի ամիս առաջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *