• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շիրակի մարզում այս պահին 311 թափուր աշխատատեղ կա

ByEditor

Dec 20, 2022

Շիրակի մարզում այս պահին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Workforall.am հարթակում գրանցված 311 թափուր աշխատատեղ կա։

Թափուր հաստիքնեի այս ցանկում կարելի է գտնել ինչպես օրավարձով, այնպես էլ ամսական մինչև 500,000 դրամ աշխատավարձով աշխատանքներ։

📌ՀԻՇԵՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ՝
Պետությունը Ձեզ ֆինանսական աջակցություն կտրամադրի 250,000–ից 350,000 դրամի չափով, եթե Դուք աշխատանքի ընդունեք վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու։

❓ Ինչպե՞ս աշխատանք ֆիլտրել և գտնել՝

– Գովազդ –
Ad image
✅ Կայքի ձախ անկյունում ընտրեք անհրաժեշտ ֆիլտրերը.

✅ «Մարզը» բաժնից ընտրեք Ձեր բնակության վայրը
✅ «Գործունեության ոլորտը» բաժնից ընտրեք Ձեր մասնագիտությանը վերաբերող ոլորտը
✅ «Աշխատավարձը» բաժնից ֆիլտրեք Ձեզ համար նախընտրելի աշխատավարձի չափը
✅ «Զբաղվածության տեսակը» բաժնից ընտրեք նախընտրելին՝ լրիվ, սեզոնային և այլն

✅ Լրացրեք նաև կրթությանը,աշխատանքային գրաֆիկին վերաբերող տողերն ու սեղմեք «Փնտրել»։

✅ Սեղմելով արդեն ֆիլտրված, Ձեզ հարմար աշխատանքի հայտարարության վրա՝ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին, ներքևում՝ «Դիմել» կոճակի վրա սեղմելով ՄՍԾ կայքում արդեն կարող եք տեսնել՝ որտեղ է գտնվում Ձեր տարածքային ՄՍԾ կենտրոնը և դիմել աշխատանքի ընդունվելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *