• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀԿԵ-ն «Վրացական երկաթուղու» հետ համաձայնեցրել է սակագնային քաղաքականությունը

ByEditor

Dec 14, 2022

Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղայինները պայմանավորվել են 2023 թվականի համագործակցության վերաբերյալ:

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունից հայտնել են, որ Թբիլիսիում կայացել է «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպումը:

Նշվում է, որ հանդիպման հիմնական հարցերից մեկը «Վրացական երկաթուղի» ընկերության հետ սակագնային քաղաքականության համաձայնեցումն էր, որի շրջանակում սահմանվել են սակագնային դրույքաչափեր հացահատիկային բեռների, եղեգնաշաքարի, ցեմենտի եւ ցեմենտի կլինկերի փոխադրման համար։ Փոխվել են նաեւ կոնտեյներներով բեռների փոխադրման դրույքաչափերը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաեւ միջազգային ուղեւորափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել է 2023 թվականի ամառային ժամանակահատվածում Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի երթեւեկության կարգը, կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքի ամենօրյա երթեւեկությունը նախատեսող երթեւեկության ժամանակացույցը։

2023 թվականին նախատեսվում է նաեւ անցնել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացմամբ եւ հաշվի առնելով ՀԿԵ-ի առաջարկները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *