• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Դրամական աջակցություն՝ սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ընտանիքներին

ByEditor

Dec 14, 2022

Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետեւանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն եւ Ճակատեն, եւ Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա եւ Սոթք համայնքների ընդհանուր 459 ընտանիքի (1565 անձ) հատկացվել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

ԿԽՄԿ-ից հայտնել են, համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ եւ այլն:

Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն, ընդհանուր առմամբ, տրամադրել է 124.208.000 ՀՀ դրամի աջակցություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *