• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բորելի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առաքելության չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր․ Արմեն Աշոտյան

ByEditor

Dec 12, 2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Պրահան ավարտվեց, կամ А и Б сидели на трубе…

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։

Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։

Հիշեցնեմ, որ այդ առաքելության գիրծուղման մասին համաձայնություն էր ձեռքբերվել Պրահայում՝ Նիկոլ-Ալիեւ-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման ժամանակ։

Առաքելության բուն արդյունքների մասին կարող ենք միայն փաստել, որ հայ հասարակությանը դրանք հասանելի չեն, քանզի ի հեճուկս ադրբեջանական կրկնվող կրակոցներին, մենք այդպես էլ չտեսանք ԵՄ գեթ մեկ պաշտոնական արձագանք, որը հղում կաներ առաքելության զեկույցների վրա։

Ավելին, Պրահայի հանդիպման մեկ այլ արդյունք՝ քառակողմ ձեւաչափը, ջրվել էր անցյալ շաբաթ Ալիեւի կողմից։

Իսկ Պրահայի հայտարարության մեջ Ալմաթայի հռչակագրի վրա տեղ գտած հղման կապակցությամբ վերջերս շատ ուղիղ տեքստով տարակուսանք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։

Փաստորեն, Պրահայի հանդիպման ժառանգությունն գրեթե ավարտվեց։

Հատկանշական է, որ Բորելի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առաքելության մանդատի չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր, որը միաժամանակ Լաչինի սադրանքներով ատամ է ցույց տալիս նաեւ Ռուսաստանին։

Ինչպես հին ռուսական մանկական հանելուկն էր հարցնում.

А и Б сидели на трубе, А упало, Б пропало, что осталось на трубе…?»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *