• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Mitsubishi-ն բախվել է քարերին ու կողաշրջվել. կան վիրավորներ

ByEditor

Dec 12, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 40-ամյա Հայկ Կնյազյանն ու 51-ամյա Ռադիկ Գրիգորյանը օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր պատգարակով նրանց մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին։

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *