Հասանովը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի վիճակի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևին:

Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուի գլխավորած պատվիրակությանը։

Հասանովը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի ընթացիկ իրավիճակի մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հասանովը խոսել է նաև Հայաստանի վերազինման մասին, նշելով, որ դա բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *