• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Deutsche Bank-ը եւ NVIDIA-ն կհամագործակցեն ԱԲ ոլորտում

ByEditor

Dec 10, 2022

Deutsche Bank-ը եւ NVIDIA-ն հայտարարել են նորարարական համագործակցության մեկնարկի մասին՝ արհեստական բանականության (AI/ԱԲ) տեխնոլոգիաների կիրառությամբ ֆինանսական ծառայությունների ոլորտը զարգացնելու համար:

Գործակցության առաջնահերթ ուղղություններն են. ռիսկերի մոդելի մշակումը, բարձր արդյունավետությամբ հաշվողական գործողությունները եւ ֆիրմային վիրտուալ ավատարի ստեղծումը:

«Deutsche Bank»-ի հետ միասին մենք արդիականացնում եւ վերաիմաստավորում ենք ֆինանսական ծառայությունների մատուցման եղանակը», – ասել է NVIDIA-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը:

McKinsey-ի գնահատմամբ, արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են տարեկան մինչեւ 1 տրիլիոն դոլար լրացուցիչ եկամուտ բերել գլոբալ բանկային համակարգին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *