• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ մաքսային հարցերով համագործակցության պայմանագիր կնքելու հարցը

ByEditor

Dec 10, 2022

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ։

Նշվում է, որ առանձնակի կարեւորվել է երկու երկրի միջեւ մաքսային հարցերով համագործակցության եւ փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը։ Կողմերը դիտարկել են նաեւ էլեկտրոնային հարթակների ներդրման, ռիսկերի համակարգի զարգացման եւ փոխադարձ գործակցության այլ ուղղությունների ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության շրջանակում համապատասխան մասնագետների համար պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *