• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

ByEditor

Dec 7, 2022

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Տեղեկացնում ենք, որ նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *