• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17.3%-ով

ByEditor

Dec 7, 2022

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 264,175.7 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17.3%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.9%-ով և կազմել 8,193.4 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 1.1%-ով և կազմել 19,043.8 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 30.2%-ով և կազմել 7,841.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 15.2%-ով և կազմել 11,521.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3.5%-ով և կազմել 27,047.4 տոննա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *