• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շիրակի մարզում բոլոր ճանապարհները անցանելի են

ByEditor

Dec 4, 2022

Շիրակի մարզի բոլոր ճանապարհները դեկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ի դրությամբ անցանելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ նշելով, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են:

«Ճանապարհների այն հատվածները, որտեղ գիշերը տեղումներ են գրանցվել, առավոտյան մշակվել են: Այս պահին մարզի տարածքում ձյուն չի գալիս: Թեթևակի ձյուն գրանցվել է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում»,-նշեց պատասխանատուն՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում մաքրման աշխատանքներ կիրականացվեն մարզի բոլոր ճանապարհահատվածներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *