• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մառախուղի պատճառով իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է

ByEditor

Dec 4, 2022

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *