• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ

ByEditor

Dec 1, 2022

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր
ամիսներին։

Այսպես՝

Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ։
Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված,
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ՝ հոկտեմբերին կազմելով
17.5%, սակայն անկայունության ռիսկերը պահպանվում են: Սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը
որոշակիորեն դանդաղել էր, իսկ փոխարժեքը՝ որոշակիորեն արժեզրկվել՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված
ռազմական գործողություններով: Վերջինս ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական աճն ապահովող գործոնները զգայուն են
և իրավիճակի փոփոխության դեպքում կարող են չեզոքանալ: Հետևաբար, թեև աճի տեմպը հոկտեմբերին արագացել է,
այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկել արտաքին դրական գործոնների չեզոքացման պարագայում տնտեսության
դիմադրողականությունն ավելացնելու ուղղությամբ:
Հիմնականում պայմանավորված վերարտահանվող ապրանքախմբերի աճերով` ՀՀ արտաքին առևտրի բարձր աճերն ավելի են արագացել:
Արտահանման և ներմուծման ծավալները շեշտակի աճել են՝ հիմնականում պայմանավորված վերարտահանվող
ապրանքատեսակների՝ մասնավորապես «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից
իրեր», «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ»
ապրանքախմբերի աճերով: Այս երևույթը նույնպես ռիսկեր է պարունակում, քանի որ արտաքին աշխարհաքաղաքական
իրավիճակի փոփոխության պարագայում այն կարող է հանկարծակի կանգ առնել՝ հանգեցնելով բացասական
տնտեսական հետևանքների:
Պետական բյուջեն դարձել է պակասուրդային, որը, սակայն, հեռու է պլանավորված մակարդակից:
Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով, պետական բյուջեի պակասուրդը կազմել է 13 մլրդ դրամ, մինչդեռ 9
ամսվա ճշտված պլանով այն պետք է լիներ 232.4 մլրդ դրամ, իսկ տարվա ճշտված պլանը կազմում է 218.8 մլրդ
դրամ: Նման շեղումների արձանագրման հարցում էական նշանակություն ունի կապիտալ ծախսերի թերակատարման
խնդիրը: Վերջիններս աճում են նախորդ տարվա համեմատ, սակայն պլանավորված մակարդակի համեմատ առկա է
էական թերակատարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *