ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Սիրիայի կառավարությունը մի շարք չափանիշների պահպանման դեպքում

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ճանաչել և աջակցել Սիրիայի նոր կառավարությանը, եթե այն ձևավորվի ներառականության հիման վրա և առանց արտաքին միջամտության: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Սիրիայում քաղաքական անցումային շրջանին, որը տեղի կունենա սիրիացիների ղեկավարությամբ և նրանց մասնակցությամբ։

«Այս անցումային գործընթացը պետք է հանգեցնի ուժեղ, ներառական և աշխարհիկ կառավարման, որը կհամապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափանիշներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի սկզբունքներին համապատասխան», – նշել է Բլինքենը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *