• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բայդենը ամբողջական բուժզննում կանցնի

ByEditor

Nov 25, 2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2022 թվականի վերջը կանոնավոր բուժզննում անցնել, գրում է РИА Новости-ն։

Ամերիկացի առաջնորդը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ բուժզննման մի մասն արդեն ավարտվել է, ամբողջական արդյունքները նա կստանա մինչև տարեվերջ։

«Ի՞նչ եք կարծում, դա ինձ պե՞տք է»,- պետության ղեկավարը կատակով հարցրել է մամուլին։

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը նշեց իր ծննդյան 80-ամյակը։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը հայտնել էր, որ նախագահի բուժզննման արդյունքները կհրապարակվեն։ Նա հավելել է, որ Բայդենը առողջական խնդիրներ չունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *