Մինչև օրս Արցախի օկուպացված մեր Շուշիում Ադրբեջանը իր քաղաքացիներին թողնում է միայն «ներքին վիզայով»(զբոսաշրջության): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Չնայած, որ վերջին 2 տարիներում տարբեր պետական միջոցառումներ են անցկացվել, սակայն հատուկ վերահսկողությամբ են մարդիկ այցելել Շուշի և ոչ միայն:
Իսկ իրականում ալիևամերձ շրջանակները Արցախի օկուպացված տարածքներում տիրում են ցանքատարածություններին և շինարարությամբ են զբաղվում:
Եթե կարճ, Արցախի օկուպացված տարածքները դիկտատոր Ալիևին պետք էին ոչ թե այսպես կոչված «փախստականների» համար, այլ միայն իր բիզնես շահերի համար»,- գրել է նա։