Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի անունը հայտնի է․ Այսօր ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է։
Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։
Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյան, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյան ու Կարեն Սարուխանյան, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյան, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, ՔՊ երիտասարդական միության Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյան, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյան․ գյումրեցիները ընտրություն են կատարել ինքնաառաջադրված այս 7 թեկնածուների միջև: