• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լուկաշենկոն գիշերել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը․

ByEditor

Nov 24, 2022

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորեց «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցեց գագաթնաժողովին:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նշվում է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով:

Նշենք նաև, որ այս մասին գրել էր նաև Bagramyan26-ի՝ նշելով, որ գալա ընթրիքի մեկնարկից անմիջապես հետո Լուկաշենկոն գնացել է Գագիկ Ծառուկյանի տուն և չի մասնակցել ընթրիքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *