• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պեսկովը` ՀԱՊԿ երկրների միջև տարաձայնությունների մասին

ByEditor

Nov 24, 2022

«ՀԱՊԿ երկրների միջև կան հակասություններ, սակայն անցյալի իրադարձությունները և ամբողջ անցած տարին ցույց տվեցին նման միջոցառումների աճող անհրաժեշտությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չտվեցին ստորագրել երկու փաստաթուղթ: Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ կերպ դա սպառնում է ՀԱՊԿ-ի գոյությանը, ընդհակառակն. միջոցառման ընթացքում կողմերի դիրքորոշումները և ողջ անցյալ տարին ցույց տվեցին մասնակից պետությունների աճող անհրաժեշտությունը կազմակերպության նկատմամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հրաժարումը՝ ստորագրել հռչակագիրը, կազդի ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *