• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խրախուսում՝ գործազուրկներին ու նպաստառուներին աշխատանքի ընդունող գործատուներին

ByEditor

Nov 22, 2022

Գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը կտրամադրի 350,000 դրամի չափով (աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։

Նշվում է, որ ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետեւյալ չափորոշիչներին՝

• չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
• մինչեւ ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
• վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
• նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%:

Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց եղանակով՝ պատուհանի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *