• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը». Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ժամանել է Բաքու

ByEditor

Nov 21, 2022

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեմերոն Միլարդը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների, տնտեսական և քաղաքական փորձագետների, ԱՄՆ կառավարության գործընկերների հետ: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Միլարդը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանականների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները։

«Քեմերոնն իր հանդիպումներում նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը, և որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանման գործին», – նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *