• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆրանսիան և Հայաստանը Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էին նախատեսում. Ալիև

ByEditor

Nov 21, 2022

«Վերջերս Ադրբեջանի դեմ կեղտոտ սադրանք էր նախատեսվում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում, որի անդամը մենք դեռ չենք, բայց չգիտես ինչու՝ Հայաստանն է։ Այս սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Ադրբեջանի բռնապետը նեղսրտել է, թե այժմ Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։

«Ինչպես գիտեք, այժմ Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Ֆրանսիան և Հայաստանը միմյանց քույրեր են անվանում։ Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք միմյանց քույրեր են անվանում: Այնտեղ պատրաստված բանաձեւի նախնական տարբերակը հիմնված էր զուտ հակաադրբեջանական թեզերի վրա եւ լիովին հակասում էր իրականությանը։ Բոլոր հակաադրբեջանական թեզերը հանվեցին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր ընկերների ջանքերի շնորհիվ՝ մենք նրանց լավ գիտենք, և նրանք մեր ընկերներն են՝ բառիս բուն իմաստով։ Ֆրանկո-հայկական տանդեմը չկարողացավ օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Ալիևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *