Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածո...
11:41   23/06/2023
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Ահազանգում է «Artsakh Monuments» ֆեյսբուքյան էջը՝ գրելով․«Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»։ Տեսնել ավելին
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել է...
11:36   23/06/2023
Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։Ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։Երեկ տեղեկացվել էր, որ Տ․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Տ․Խաչատրյանը հուն Տեսնել ավելին
Վայոց ձորում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել...
19:45   22/06/2023
13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում:Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իցՎնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը: Տեսնել ավելին
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, զինծառայող ...
16:46   22/06/2023
Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։Հայտնում են ՊԲ-ից։Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Տեսնել ավելին
Կեղծ տեղեկություններ տարածելով` փորձ է արվում խուճ...
11:22   22/06/2023
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել` իրազեկելով, որ կեղծ տեղեկություններով փորձ է արվում խուճապ տարածել: «2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ, բամբասանքներ են տարածվում իբր ալյուրի եռօրյա պաշարի և առաջին ան Տեսնել ավելին
Հայաստանում օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը նե...
10:03   22/06/2023
Հայաստանում 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային) մասնագի Տեսնել ավելին
Անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսո...
19:22   21/06/2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ․Հայտարարությունում ասվում է.«Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Ար Տեսնել ավելին
Ինչո՞ւ էր մետրոյի գնացքն այսօր թունելում մի քանի ր...
14:00   21/06/2023
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում:Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․ «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի է եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ , ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտեն Տեսնել ավելին
Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկայի...
13:57   21/06/2023
Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:Նա նաեւ նշել է. «Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվ Տեսնել ավելին
Ասում էին՝ խաղաղության պայմանագիրը կնքեն, բոլորն է...
12:49   21/06/2023
էս պետությունից բան չենք հասկանում, 2 տարի 8 ամիս է՝ ասում են սպասեք, ոչ մեկը պատասխան չի տալիս, Oragir.news-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Շավարշ Ադամյանի հայրը։«Ասում էին՝ խաղաղության պայմանագիրը կնքեն, բոլորն էլ հետ կգան, հիմա կնքել են, լրիվ տվել են, երեխեքից ոչ մի լուր չկա», - ասել է ծնողը։Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են 44 օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրենի Արմեն Աբազյանի Տեսնել ավելին
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումն...
10:44   21/06/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․ Ստեփանյան փ. 16, 16/1, 18 շենքեր, Մոլդովական փ. 38, 40, 42, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 46/2, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, Մոլդովական և Բագրևանդ փողոցներին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փիրումյան փ. 5 շ Տեսնել ավելին
Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խ...
13:36   20/06/2023
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խ Տեսնել ավելին
Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Խոակ...
19:27   19/06/2023
Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են Արման Ծառուկյանն ու բրազիլացի Խոակիմ Սիլվան։Պայքարն ավարտվել է երրորդ ռաունդում՝ Ծառուկյանի նոկաուտով։ Այժմ Ծառուկյանն իր կարիերայում ունի 20 հաղթանակ և 3 պարտություն։ Սիլվան պարտվել է 17-ից 5 մենամարտում։ Տեսնել ավելին
Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չե...
18:13   19/06/2023
Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։Հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝  հանրապետության բոլոր բուժհաստատություն Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի․ որոշ շրջաններում սպասվում...
13:53   19/06/2023
Հանրապետության տարածքում`Հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-24-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։Երևան քաղաքում`Հունիսի 19-ի, 20-ի, 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-24-ը սպասվում է կարճատև ան Տեսնել ավելին