Ադրբեջանական ԶՈւ–Ն կրակել է գյուղատնտեսական աշխատա...
18:18   26/06/2023
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Տուժածներ չկան:Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ «Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ»,–ասված Տեսնել ավելին
Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ ...
18:16   26/06/2023
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին,   երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել  Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին  տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝  կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու Տեսնել ավելին
Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա...
11:50   26/06/2023
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն աջակցում է փաստաբանների գործադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։«Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց  համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մ Տեսնել ավելին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճա...
15:56   25/06/2023
Հայաստանի տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  հունիսի 25-26-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով», Տեսնել ավելին
ԵԽ Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին կոչ ...
13:21   25/06/2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ:«Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև ան Տեսնել ավելին
Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Սամվել Պ...
13:18   25/06/2023
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Պետրոսյանի եղբայրը, ինչի մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ կից հրապարակելով ՊՆ լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժում:Նորածնին անվանակոչել են պատերազմում զոհված եղբոր պատվին:  Տեսնել ավելին
«Վագներ»-ի ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և ա...
13:17   25/06/2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և առանց միջադեպերի լքում են Վորոնեժի մարզի տարածքը: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։«Վորոնեժի մարզի տարածքով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների տեղաշարժն ավարտվում է: Տեղաշարժն անցնում է կանոնավոր և առանց միջադեպերի»,- գրել է նա։Նահանգապետը հավելել է, որ իրավիճակի վերջնական լուծումից հետո բոլոր սահմանափակումները կհանվեն։ Այս, ինչպես ն Տեսնել ավելին
Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշանից ոչ հեռու գ...
13:16   25/06/2023
Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող  եռահարկ աշտարակը (13 դ.)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։Նշվում է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։ Տեսնել ավելին
Արցախից 15 բուժառու տեղափոխվել է ՀՀ․ ԿԽՄԿ Արցախի գ...
13:16   25/06/2023
եկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո, հայտնում են Արցախի ԱՆ-ից։Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում Տեսնել ավելին
Ծայրահեղ ծանր վիճակում Հայաստան տեղափոխված 1-ամյա ...
16:27   24/06/2023
Այս մասին տեղեկացնում են «Արաբկիր» բժշկական համալիրից: «Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան, և մասն Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը...
14:44   24/06/2023
Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մտերիմներից մեկը։Հունիսի 6-ին նա Աշտարակի ճանապարհին վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլետով, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել, վիրահատվել էր և գտնվում էր հիվանդանոցում։Միջադեպի հաջորդ օրը նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտնել էր վթարի մասին ու ասել, որ իրեն երկարատև բուժում է սպասվում։ Տեսնել ավելին
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռու...
12:34   24/06/2023
Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտո Տեսնել ավելին
Մահացել է Սերգո Երիցյանը...
22:35   23/06/2023
Կյանքից հեռացել է հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Կրթության և գիտության  նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։Սերգո Երիցյանը 66 տարեկան էր։ Նա  մահացել է երկարատև ու ծանր հիվանդությունից։ Տեսնել ավելին
Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշ...
17:30   23/06/2023
Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և շուրջ 190 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է Արցախի Հանրապետության առողջապահության ն Տեսնել ավելին
Ադրբեջանական դիրքից կրակահերթ են արձակել Արցախի Ճա...
11:42   23/06/2023
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։«Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.)  զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական Տեսնել ավելին