Վայոց ձորում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել

13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում:

Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից

Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:

ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը: