Հանրապետության որոշ մարզերի ճանապարհներին տեղ-տեղ ...
16:39   19/12/2023
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վ Տեսնել ավելին
«Կարող էի հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44...
10:41   19/12/2023
Արագածոտնի Թալին քաղաքից 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների արանքում տեղադրված ձողի վրա անընդմեջ ձգում անելով. ասվում է Գինեսի ռեկորդների գրքի X-ի միկրոբլոգում։ Բեռնատարները պահպանել են նվազագույնը 5 կմ/ժ արագություն, շարժման ընթացքում էլ Գրիգորը հնարավորինս շատ ձգումներ է արել՝ առանց ընկնելու:Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Գրիգորը գերազանցել է նախորդ՝ 35 ձգում ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Իտալական թիթեռը»՝ Տացիո Գավիոլին։«Կարող էի թիվ Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձր...
17:53   18/12/2023
Երևան քաղաքում` դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում,  23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝  ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ Տեսնել ավելին
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր մեքենանե...
15:37   18/12/2023
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Երեկ` դեկտեմբերի 17-ին, տեղեկացրել էինք, որ ճանապարհը փակվել է բեռնատարների համար։«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– ասաց Հակոբյանը։Նրա խոսքով` այս պահին ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտա Տեսնել ավելին
Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդ...
10:28   18/12/2023
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ, այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Նա նշել է, որ դատավճիռը պարտադիր կբողոքարկվի։ Տեսնել ավելին
Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանա...
12:49   17/12/2023
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որդեկտեմբերի 17-ին կեսօրից հետո դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Տեսնել ավելին
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն...
11:15   17/12/2023
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է։Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:Հայ գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:Կայծակնային շախմատի առաջնությունում Հայկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ միջազգային վարպետ Էմին Օհանյանը ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկան պատանիների մեջ:Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Տեսնել ավելին
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շն...
15:30   16/12/2023
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։Եր Տեսնել ավելին
Եկեղեցին տոնում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակութ...
12:03   16/12/2023
Սքանչելագործ». այսպես են ժամանակին կոչել Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր սրբերից Հակոբ Մծբնա հայրապետին՝ կատարած բազում հրաշքների համար: Նրա հիշատակության օրն այս տարի կնշվի դեկտեմբերի 16-ին: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սրբի մասունքը:Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Մինչ հիշատակության օրը արդեն կրակին է ավանդական դարձած հարիսան: Տաք կերակուրը հավատացյալներին կմատուցվի Պատարագից հետո: Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարո Տեսնել ավելին
Սխալ, վտանգավոր, վիճելի ձևակերպումներ․ նման դասագր...
11:44   16/12/2023
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում։Նման եզրակացության է եկել ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժինը։Հեղինակավոր գիտնականները 31 էջից բաղկացած ընդգրկուն նկատառումներ են ներկայացրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ։ Նրանք առանձնացրել են պարզաբանման, հստակեցման ու լրացման կարիք ունեցող և վիճելի ձևակերպումներն ու մտքերը։ Առանձին բաժնով խոսվում է ակնհայտ սխալ ձևակերպումների մասին։ Տեսնել ավելին
Մահացել է Արա Մարտիրոսյանը...
21:45   15/12/2023
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ սրտի կանգից մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Նա 46 տարեկան էր։Երգիչը միչ այս մի քանի վիրահատություն էր տարել: Տեսնել ավելին
Գլոբբինգը հայաստանցիների համար հնարավոր է դարձնում...
17:53   15/12/2023
Վիճակագրությունները ցույց են տալիս, որ տարեկան գրեթե 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ: Գնումների կտրուկ աճի միտումը Հայաստանում ևս վերջին տարիներին զգալիորեն ավելացել է։Գլոբբինգ ընկերությունը, որը նաև առաջատար է Ղազախստանում և Ուզբեկստանում, հայաստանցիների համար հնարավոր է դարձնում աշխարհի 8 երկրների ամենահայտնի օնլայն խանութներից առցանց եղանակով արտասահմանյան հասցեների տրամադրման միջոցով պատվերներ կատարելը և ստանալը։Գլոբբինգի արտասահմանյան պահեստները շարունակում ե Տեսնել ավելին
Երևանում 18 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողու...
14:53   15/12/2023
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  Տեսնել ավելին
«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի...
09:04   15/12/2023
Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։  «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։Նա իր գրառմանը կից տեսանյութ է  հրապարակել, որտեղ Հ Տեսնել ավելին
100-ից ավելի բեռնատարներ են կուտակվել Սյունիքի ճան...
19:55   14/12/2023
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի բեռնատարներ ու 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել այնտեղ։Ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, մեքենաներին առանձին-առանձին են թույլատրում տեղաշարժվել։  Տեսնել ավելին