Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռ...
12:36 02/12/2023
Դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրդեհը մարվել է ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 18:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտ
Տեսնել ավելին
Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրություն...
10:54 01/12/2023
Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․«Իշխանությունն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնա ընտրության՝ առաջ է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղություն» և «Արդարության վերականգնում»։ Նիկոլի հրապարակային վերջին բոլոր ելույթները դրա մասին են, և ըստ էության նա նախընտրական փուլում է։ Նա ուրիշ ասելիք չունի։Առաջինը ենթադրում է՝ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, երկրորդը՝ «թալան
Տեսնել ավելին
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծա...
10:56 30/11/2023
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեր Հովհաննեսը։«Դեկտեմբերի 1–ից լինելու եմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։ Եռաբլուրում եմ լինելու միշտ` իմ զոհված ընկերների հարազատների ու ծնողների հետ պետք է խոսեմ, շփվեմ…Օրս կանցկացնեմ նրանց հետ։ Եռաբլուրը սրբավայր է, բոլորը պիտի ընդունեն դ
Տեսնել ավելին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հ...
10:00 30/11/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Տեսնել ավելին
Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ ար...
13:54 29/11/2023
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը մարդկային առանձին պատմություններով անդրադարձել է արցախցի փախստականներին, որոնք խոսել են պատերազմի, բռնի տեղահանության, դատարկության և կորստի ցավի մասին։««Մենք զոմբիացված վիճակում ենք». հայ փախստականներն ապրում են անորոշ վիճակում» վերնագրով հոդվածում պարբերականը պատմում է իրենց հայրենիքից հեռացած տասնյակ հազարավոր էթնիկ հայերի մասին, որոնք վախեցան Ադրբեջանի տիրապետության ներքո ապրել։ Թեև ադրբեջանցի պաշտոնյաներից շատերը պնդում էին, որ ոչ ոքի
Տեսնել ավելին
Politico թերթը Զելենսկիին ճանաչել է տարվա գլխավոր ...
13:15 29/11/2023
Ամերիկյան Politico թերթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է տարվա գլխավոր «երազողը»։ Հրատարակությունը Զելենսկու լուսանկարի նկարագրության մեջ նշում է, որ անցյալ տարի նա հաջողությամբ դիմել է Արևմուտքից ֆինանսական օգնություն ստանալու համար՝ օգտագործելով խոսքի ուժը։«Ուինսթոն Չերչիլ, Մարտին Լյութեր Քինգ կրտսեր, Նելսոն Մանդելա. ժամանակ առ ժամանակ հայտնվում է առաջնորդ և ինքնուրույն փոխում պատմության ընթացքը ոչ թե իր բանակի կամ տնտեսության, այլ խոսքի ուժի շնորհիվ։ Այդպիսի առ
Տեսնել ավելին
Ոստիկաններն ուժի կիրառմամբ կիկին բերման ենթարկեցին...
21:02 28/11/2023
Ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ վրան տեղադրած և իրազեկման ակցիա իրականացնող «Զանգ» շարժման անդամներին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները, պնդելով, որ իրավունք ունեն իրացնելու հավաքներ կազմակերպելու և ակցիա անելու իրենց իրավունքը, ակցիայի ընթացքում վրան տեղադրեցին Կասկադի հարևանությամբ, ինչից հետո ոստիկանները պահանջեցին հանել այն, քանի վրանի տեղադրումով ակցիայի մասնակիցները սահմանափակում են այլոց իրավունքները։Ակցիայի մա
Տեսնել ավելին
Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության արտա...
16:19 28/11/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:Մասնավորապես՝- արտադրական շինությունում չեն ապահովվել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հոսքերը խաչաձևվող տեխնոլոգիական գործառնությունները,- հումքը, կիսապատրաստվ
Տեսնել ավելին
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, ...
17:46 27/11/2023
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։Այս մասին հյտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:«Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Ապարանի, Սևանի, Հրազդանի տարածաշրջաններում անձրև է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումնե
Տեսնել ավելին
Վագիֆ Խաչատրյանի գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք է...
15:00 27/11/2023
Օկուպացված Արցախի Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում իբրև թե «ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանությանը մասնակցելու» համար մեղադրվող արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։Նրա խոսքով՝ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել:«Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին, նա առողջական խնդիրներ
Տեսնել ավելին
Ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման 9 ան...
18:05 25/11/2023
Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 9 անդամների, որոնք իրազեկող ակցիայի ընթացքում փորձեցին վրան տեղադրել Մաշտոցի պողոտայի անցման վրա։Մինչ այդ ոստիկանությունը կանգնեցրել էր երթը անցումի մոտ՝ պահանջելով հայտնել, թե որ ուղղությամբ է շարժվելու երթը։Ակցիայի մյուս մասնակիցները երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին այսօրվա հավաքը։
Տեսնել ավելին
Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի...
14:19 25/11/2023
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը շարունակելու է իր աշխատանքը հավաքականում: Այս մասին տեղեկանում ենք Ֆայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։Հաղորդվում է, որ նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:«ՀՖՖ Գո
Տեսնել ավելին
44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Ուզունյանի հայրն իրա...
15:45 24/11/2023
Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2023 թվականի նոյեմբերի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում «ORDER FILM PRODUCTION»-ը կազմակերպել էր իր նոր լիամետրաժ վավերագրական «Դավիթի այգին» ֆիլմի փակ դիտումը, որը վստահված էր ներկայացնել ինձ: Ֆիլմը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Դավիթ Ուզունյանին, ով տարիներ առաջ դիտելով Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը և տեսնելով ֆիլմի վերջում այն հրաշք այգին, որը նվիրում է Ազատը մայրիկին, խոստանում է, որ երբ հարստանա, նման մի այգի կնվի
Տեսնել ավելին
Իվանն Արցախում թողել է տներ, գյուղտեխնիկաներ և եղբ...
10:52 24/11/2023
Իվանը, ով ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղի Սարուշեն գյուղը, այժմ կիսում է Մասիսի չգործող գրադարանի սենյակն՝ իր երեք եղբայրների ընտանիքների հետ. X-ի իր միկրոբլոգում շարունակելով ներկայացնել Արցախից բռնի տեղահնվածների ճակատագրերը՝ գրել է արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։«Նրանք Արցախից տեղահանված ընտանիքների թվում են։ Իվանն իր ետևում թողել է ոչ միայն տներ, այլ նաև գյուղատնտեսական տեխնիկաներ՝ տրակտորներ, որոնք օգտագործվում էին նույնիսկ ադրբեջանական կրակի տակ դաշտերը հերկելու համար», - գրել է
Տեսնել ավելին
Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հա...
10:35 24/11/2023
Արցախում թողած գույքի նկատմամբ իրավունքը չի վտանգվի, եթե անձի հաշվառման հասցեն փոխվի։Sputnik Արմենիայի հետ զրույցում այս պնդումն արեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով սոցցանցերում հնչող մտահոգությանը, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է հաշվառման այլ հասցե, որը կզրկի Արցախում ունեցած գույքի իրավունքից։ «Այդ մտավախությունները տեղին չեն, քանի որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կապված չէ բնակության կամ քաղաքացիության իրավունքների հետ. քանի դե
Տեսնել ավելին

.png)
.png)