Գլոբբինգը հայաստանցիների համար հնարավոր է դարձնում ամենահայտնի օնլայն խանութներից առցանց եղանակով պատվերներ կատարելը և ստանալը

Վիճակագրությունները ցույց են տալիս, որ տարեկան գրեթե 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ: Գնումների կտրուկ աճի միտումը Հայաստանում ևս վերջին տարիներին զգալիորեն ավելացել է։

Գլոբբինգ ընկերությունը, որը նաև առաջատար է Ղազախստանում և Ուզբեկստանում, հայաստանցիների համար հնարավոր է դարձնում աշխարհի 8 երկրների ամենահայտնի օնլայն խանութներից առցանց եղանակով արտասահմանյան հասցեների տրամադրման միջոցով պատվերներ կատարելը և ստանալը։

Գլոբբինգի արտասահմանյան պահեստները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Սևուրբաթյան օնլայն գնումների համար սահմանվել է առաքման բարձր ցուցանիշ։ Ծանրոցների մեծ մասը Գլոբբինգին հաջողվել է առաքել զգալիորեն շուտ։

Օրինակ՝ ԱՄՆ պահեստում, չնայած պատվերների 37% աճին, ծանրոցների 99%-ը գրանցվել է հենց նույն օրը։ Ընդ որում՝ մեծ մասը միջինում ընդամենը 4 ժամում, երբ գրանցման տևողությունը սովորաբար տևում է 24 ժամ, ծանրաբեռնված ժամանակաշրջանում՝ 48 ժամ: Այս տարի ևս արտասահմանյան խանութները տրամադրել են մինչև 90% զեղչեր ամենապահանջված ապրանքների համար։

Սև ուրբաթի ու դրան հաջորդող Կիբեր երկուշաբթիի ընթացքում Գլոբինգն ունեցել է պատվերների ծավալի ավելի քան 37% աճ։

Գլոբինգի՝ զանգերի ու օնլայն սպասարկման կնտրոնը Սև ուրբաթին աշխատել է 24 ժամ, որպեսզի բոլոր հաճախորդների համար ապահովի օնլայն գնումների սահուն ընթացք։ Այդ օրերին սպասարկման շատ բարձր ցուցանիշ է սահմանել՝ զանգերին և օնլայն չատի նամակներին մասնագետները պատասխանել են միջինում 14 վայրկյանում: