Արաբական թերակղզուց տաք հոսանքներ են եկել. սպասվու...
15:30   13/07/2022
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-18-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:Ուլտրամանուշակագույն ճառագայթմա Տեսնել ավելին
Լարսում լրացուցիչ 12 երթևեկելի գոտի են բացել, անցա...
14:59   12/07/2022
Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված է մի քանի գործոնով։Հուլիսի 11-ին Վերին Լարսում, ՌԴ–ից դուրս եկող ուղղությամբ լրացուցիչ 12 երթևեկելի գոտի է շահագործման հանձնվել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։«Այսօր 100 ավտոմեքենա է սպասում Ռուսաստանից դուրս գալուն։ Անցակետի մոտ մեքենաների հերթերի տասնապատիկ կրճատումը հնարավոր է դարձել 2022 թվականի հուլիսի 8-ից լրացուցիչ գոտիների շահագործման փուլային Տեսնել ավելին
Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոցի» բաժի...
14:25   05/07/2022
Իրավապահ կառույցը պարզաբանում է տարածել սոցիալական կայքի օգտատերերից մեկի գրառման վերաբերյալ, որտեղ նշվել էր, թե վարչության այն ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք սահմանի անցակետերում են աշխատում` տեղում չեն եղել։ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է` անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծա Տեսնել ավելին
Մասիսում Nissan-ով վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայ...
13:15   01/07/2022
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած  Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին։Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:Մինչ ոստիկանները դեպքի վայրի զննություն էին կատարում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ա Տեսնել ավելին
Ի՞նչ վտանգավոր հիվանդություններից կարող է պաշտպանե...
13:55   30/06/2022
Կենսաբանական գիտությունների թեկնածու, նուտրիցիոլոգ Ալեքսանդր Միրոշնիկովը «Ռոսիա 1»-ի «Ամենագլխավորի մասին» հաղորդման եթերում ասել է, որ բազուկի հյութը պետք է օգտագործել սրտի եւ անոթների հիվանդությունների կանխարգելման համար։Մասնագետի խոսքով՝ բազուկի հյութը կարող է պաշտպանել սրտի կաթվածից, քանի որ դրանում պարունակվում են ֆլավոնոիդներ, որոնք նվազեցնում են արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակը։ Միրոշնիկովը նշել է, որ հենց այդ խոլեստերինն է հիմնականում սրտի եւ անոթների հիվանդությունների գլխավոր պատճա Տեսնել ավելին
Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման հեր...
13:52   30/06/2022
«Ռոստելեկոմ»-ը կառուցել է Ռոբոտաշինության ուսուցման ևս մեկ լաբորատորիա: Դեռևս 2021 թ-ի դեկտեմբերին մեկնարկեց «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որի շրջանակում Ռոստելեկոմը և ընկերության բաժանորդները միասին ստանձնեցին Հայաստանի համար տեխնոլոգիապես ավելի հզոր ապագա կերտելու առաքելությունը՝ նվիրելով երազանք երեխաներին։«Նվիրի՛ր երազանք»-ը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շարքից է, որի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղվել է ՀՀ մի շարք բնակա Տեսնել ավելին
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի...
13:43   17/06/2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ», - նշված է որոշման մեջ:Նշենք, որ օրեր առաջ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել։ Տեսնել ավելին
Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը․ ընկերությունո...
15:08   15/06/2022
Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնու Տեսնել ավելին
«Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 39 մեք...
14:08   03/06/2022
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 13․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից 33-ի ղեկին եղել են անչափահասներ, չորս անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։Ոստիկանությունից հայտնում են, որ մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել Տեսնել ավելին
Պետք է միջոցներ ձեռնարկել բնագիտական ֆակուլտետների...
14:40   23/05/2022
Վերջին շրջանում գիտական հանրության համար բավական սուր է դարձել բնագիտական ֆակուլտետներում ուսանողների պակասի խնդիրը: Բանն այն է, որ 2022 թվականից գիտության ֆինանսավորման ավելացման արդյունքում մի շարք նոր դրամաշնորհային ծրագրեր են հայտարարվել, որոնք ուղղված են երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու և նրանց աջակցելու համար։ Եվ գիտական հիմնարկները, որոնց հիմնական խնդիրը տարիներով եղել է թերֆինանսավորումը, այժմ բախվել են այլ խնդրի․ գումարը կա, բայց չկան ուսանողներ, որոնցից կարելի է գիտնականներ պատ Տեսնել ավելին
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հու...
15:43   05/05/2022
Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հունվարի 1-ի դրությամբ։Ըստ այդմ, Հայաստանի բնակչությունը կազմում է 2 մլն 961 հազար 400, որից քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն 892 հազար 200 մարդ:Երեւանի բնակչությունը կազմում է 1 մլն 92 հազար 800 մարդ:Մարզերից ամենամեծ բնակչությունն ունի Արմավիրի մարզը (264 400), որին հաջորդում են Արարատի մարզը (256 600), Կոտայքի մարզը (251 100), Շիրակի մարզը (230 400) եւ առաջին 5-յակը եզրափակում է Գեղարքունիքի մար Տեսնել ավելին
Կնոջը սպանել էր ամուսինը. Արաբկիրի ոստիկանները հայ...
15:38   05/05/2022
Մայիսի 5-ին, ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ:Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դին՝ պարանոցին և դեմքին բռնության հետքերով:Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ից ժամ Տեսնել ավելին
«Աշխատող ընտանիքից էր». ծառայակցի կողմից արձակված ...
14:22   29/04/2022
Նախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանեյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր։Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։ 2021թ.–ի հուլիսին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ սովորել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթության քոլեջում՝ որպես շինարար–ինժեներ։«Խելոք, աշխատող ընտանիքից էր, շինարար մարդիկ են։ Սա Տեսնել ավելին
Ջրատարի վթարի պատճառով 24 ժամով ջուր չի լինելու Լո...
15:15   27/04/2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 14.00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:•Վանաձոր քաղաքի՝  Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացու, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շ Տեսնել ավելին
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տեղափոխու...
14:20   20/04/2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կգործի երկու երթուղի այցելուներին անվճար հուշահամալիր տեղափոխելու համար։Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կիրականացվի հետևյալ երթուղիներով.Համար 1 երթուղի«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտե Տեսնել ավելին