Խաղաղապահները Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշ...
17:07   26/07/2022
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.«Ի գիտություն Ստեփանակերտի բնակիչների, այսօր ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան:Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»: Տեսնել ավելին
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատ...
16:07   26/07/2022
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի մարտական Տեսնել ավելին
Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակը շար...
15:00   26/07/2022
Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքնեւով  տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Հարցին՝ որն է հրդեհի բռնկման պատճառը, Արամ Թորոսյանը նշեց․«Մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանից կայծից է բռնկվել, հրդեհը մարելու ընթացքում էլ ստացել է այրվածքները»,- ասաց նա։Առողջապահության նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում Տեսնել ավելին
Սյունիքում կասեցվել է պահածոների արտադրամասի արտադ...
11:43   26/07/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում) արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն):Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ մասնավորապես՝ արտադրամասի պատերը ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, շենքի հատա Տեսնել ավելին
Ամուսնության գրանցման արարողությունը մարզահամերգայ...
09:54   26/07/2022
Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:Որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների համար զույգերը վճարում էին 60.0 Տեսնել ավելին
Հայտնի է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիակ...
09:51   26/07/2022
2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։Հաղորդվում է, որ այս կարգախոսը կօգտագործվի նաև 2024 թվականի Պարալիմպիկ խաղեր ժամանակ:Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն 2024 թվականի Տեսնել ավելին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները...
18:10   25/07/2022
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, դեռ չի կատարվել, և հենց դա է հիմք հանդիսացել նման ակցիա նախաձեռնելու համար։«Աշխատանքներ են տարվում, որպեսզի համախմբված ուժեր Տեսնել ավելին
Այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել ժամկետային զինծա...
16:55   25/07/2022
Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահ Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով...
14:07   25/07/2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:Հանրապետության տարածքում հուլիսի 25-27-ի, 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 2 Տեսնել ավելին
Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվե...
12:45   25/07/2022
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակը  Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին: «Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրել են Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից։«Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տեր Շնորհք Տեսնել ավելին
«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանն աշխատանքից ազա...
12:09   25/07/2022
«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանը հայտնել է, որ հուլիսի 25-ից ավարտում է իր համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ, Կարապետյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:««ՀայՓոստ»-ի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի «ՀայՓոստ»-ի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ՝ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններո Տեսնել ավելին
Խոշոր հրդեհ Արարատյան փողոցում գտնվող պահեստում, հ...
10:29   25/07/2022
Հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և  Տեսնել ավելին
Լոս Անջելեսի այգիներից մեկում ավտոշոուի ժամանակ հր...
10:29   25/07/2022
Լոս Անջելեսի Սան Պեդրո համայնքի Փեք այգում ավտոշոուի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին։Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպին կարող էր ներգրավված լինել առնվազն երկու հրաձիգ։ Ինչպես նշել է Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Քելի Մունիզը մամուլի ասուլիսի ժամանակ, հրաձգությունն սկսվել է կողմիերի միջև ծագած վիճաբանությունից հետո։ Դեպքի վայրում որոշ զենքեր են հայ Տեսնել ավելին
Էլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերում...
20:26   24/07/2022
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝11:00-16:00 Էրեբունի փ. 3, 5,7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 11փ. 1-25; 2փ. 51-80 սեփական տներ,11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Արամի փ. 5-48 սեփական տներ, Աբովյան փ. 1/1, 1/2 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող Տեսնել ավելին
Շումախերի լեգենդար բոլիդը, որով նա հաղթել է չորս մ...
17:57   24/07/2022
Ferrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը 1998 թվականին, աճուրդի է հանվել։Աշխարհի յոթակի չեմպիոնն այս բոլիդով հաղթել է չորս մրցարշավներից չորսում:RM Sotheby’s աճուրդային ընկերությունը կանխատեսում է, որ մեքենան կարող է վաճառվել 5-6,5 միլիոն ֆունտ ստեռլինգով:Ինչպես հայտնում է Motor Sport Magazine-ը, մեքենան, որին Շումախերը «երեխայի պես սիրում էր», վաճառվել էր 1999 թվականին։ Օգոստոսի 18-20-ը Մոնտերեյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) կայանալիք աճուրդում Ferrari F Տեսնել ավելին