Ահազանգ է ստացվել, որ Վերնաշենի դպրոցում ռումբ է տ...
14:53 19/04/2022
Այսօր, ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում. ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։Shamshyan.com-ի հաղորդմամբ, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։
Տեսնել ավելին
Երեւանի քաղաքապետարանը կգնի նոր աղբամաններ եւ կավե...
14:49 19/04/2022
Երեւանի սանիտարական մաքրման ոլորտում խնդիրներ կան. Այս մասին ապրիլի 19-ին Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։Աղբամանները, նրա խոսքով, բավական են, բայց աղբը սխալ տեղ չնետելու համար համապատասխան կրթություն չկա։ «Իրականում քաղաքը 1 միլիոնից ավելի հավաքարարի կարիք ունի, քանի որ, պատկերավոր ասած, քաղաքի յուրաքանչյուր բնակչի հետեւից պետք է մաքրել»,-հավելեց նա։Արեյանը պարզաբանեց, որ քաղաքի տարածքի 14 մլն քմ մաքրվում է ձեռքով, եւ հաշվի առնելով վերը նշվածը՝ «Երեւանի
Տեսնել ավելին
Ո՞ր նյութի դեֆիցիտի մասին է հուշում այտուցվածությո...
15:41 18/04/2022
Այտուցվածությունը, որը հանգեցնում է քաշի ավելացման, կարող է յոդի դեֆիցիտի ախտանշան լինել: Այս մասին զգուշացրել է թերապեւտ, սրտաբան Դարյա Վոլկովան (Ռուսաստան):Յոդն առողջության համար շատ կարեւոր միկրոտարր է, որը կարեւոր դեր է խաղում վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրման համար: Այդ հորմոններն ազդում են աճի, նյութափոխանակության, վերարտադրողական գործառույթի, ֆիզիկական եւ մտավոր զարգացման, տրամադրության վրա:
Տեսնել ավելին
Ինչպե՞ս են էլեկտրոնային ծխախոտներն ազդում ուղեղի ե...
14:05 14/04/2022
Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականներն ուսումնասիրել են էլեկտրոնային ծխախոտի բացասական ազդեցությունն ուղեղի, սրտի, թոքերի եւ հաստ աղիքի առողջության վրա։ Հետազոտությունը, որի արդյունքները նկարագրվել են eLife ամսագրում, ցույց է տվել, որ վեյփերը նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանն այդ օրգաններում։Հետազոտության շրջանակներում լաբորատոր մկներին ենթարկել է JUUL էլեկտրոնային ծխախոտների գոլորշու ազդեցության, ընդ որում, գիտնականներն օգտագործել են մի քանի ամենահայտ
Տեսնել ավելին
Ծնվել է 44 օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի...
12:56 12/04/2022
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը:Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:Արաքսյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էր եկել և հսկվել ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանի մոտ: Հղիությունը բարդ չէր անցել, բժշկի հետ հաղթահարել էին ընթացիկ խնդիրները:Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:
Տեսնել ավելին
Երկար սպասված լուր. Արցախի թեմն ուխտագնացություն է...
12:53 12/04/2022
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։Հիշեցնենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած Արցախի Հանրա
Տեսնել ավելին
Վերջին դասը տեղի կունենա հունիսի 3-ին. ԿԳՄՍՆ...
12:50 12/04/2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: Այս մասին տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի
Տեսնել ավելին
Ռումբի մասին ահազանգ այս անգամ «Ռոսիա Մոլ»-ում. Փր...
17:24 08/04/2022
Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմա
Տեսնել ավելին
Անցած շաբաթ Երեւանում ծնվել է 169 տղա, 148 աղջիկ...
15:29 04/04/2022
Անցած շաբաթ Երեւանում ծնվել է 317 երեխա: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:Նրանցից 169-ը տղա է, 148-ը՝ աղջիկ:
Տեսնել ավելին
Վանաձորում վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. վ...
13:46 31/03/2022
Մարտի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 47-ամյա քաղաքացու և դիմել փախուստի:Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 31-ամյա երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից շահագործվող «Կիա» մակն
Տեսնել ավելին
Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրե...
17:32 30/03/2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պ
Տեսնել ավելին
Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի հեղինակներին 1 ամի...
12:06 23/03/2022
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը 21 հեղինակ է հաղթահարել։Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրենց աշխատանքները կատարելագործելու համար։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը։«Սա պատմական հզոր գործ է, մեր կերտած Քրիստոսը պետք է մեր հոգևոր և ազգային զարթոնքի խորհուրդն արտահայտի: Մրցույթի առաջին փուլը հ
Տեսնել ավելին
Հայաստանում արգելվեց սնդիկով ջերմաչափերի ներկրումն...
12:05 23/03/2022
Սնդիկով սարքերն արգելվում են աղտոտումներից և թունավորումներից խուսափելու նպատակով: Այդ ապրանքները շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։Հայաստանում պատրաստվում են արգելել սնդիկով ջերմաչափերի վաճառքը։ Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը:Օրենքով արգելվում է սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը։ Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգ
Տեսնել ավելին
Լորուտ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու...
14:05 22/03/2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել
Տեսնել ավելին
Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվ...
12:33 21/03/2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպ
Տեսնել ավելին

.png)
.png)