ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան...
10:12   28/11/2025
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հնդկաստան։Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Էդուարդ Հակոբյանը Նյու Դելիում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը։ՊԵԿ նախագահը Հնդկաստանում կլինի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը։ Տեսնել ավելին
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մար...
21:55   27/11/2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»,-ասել է նախարար Սրբուհի Գալյանը։ Տեսնել ավելին
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքայի...
19:38   27/11/2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հ Տեսնել ավելին
44-օրյա պատերազմում զոհվել է 3833 անձ՝ 3755 զինծառ...
16:58   27/11/2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց թիվը:«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի):Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել է Սիմոնյանը: Տեսնել ավելին
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվ...
18:14   26/11/2025
Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել:Ինչպես հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:ՆԳՆ փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնել զոհված փրկարարի ընտան Տեսնել ավելին
ՀԷՑ-ի գործունեությունն ապահովելու համար բաց, թափան...
17:36   26/11/2025
ՀԷՑ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների ձեռքբերման բաց, թափանցիկ և ներառական գնումների գործընթացներն անշեղորեն առաջ են մղվում:Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:ՀԷՑ հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց 35/10 կՎ 2*16 Տեսնել ավելին
Վստահ եմ՝ բոլոր գերիները կվերադառնան, այդ թվում՝ ա...
15:34   26/11/2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ Բաքվում պահվող գերիները կվերադառնան: «Ունեցել ենք 200-ի հասնող գերի: Այսօր կա 23 հաստատված գերի, եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի:Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները: Մեր իշխանությունն ամեն ինչ անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան»,- անդրադառնալով հարցին՝ նշել է Սիմոնյանը: Տեսնել ավելին
ՀԷՑ-ի հետ կապված հիմնական խնդիրը մեր ռազմավարական ...
13:46   25/11/2025
«ՀԷՑ-ի հետ կապված հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է»:Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում: «Երկու հնարավոր տարբերակ կա՝ առաջինը՝ մենք սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո հրավիրենք ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ, որը կկառավարի համակարգը, այսինքն՝ կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը լինում է պետական սեփականություն և կառավարում է պրոֆեսիոն Տեսնել ավելին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում...
13:16   25/11/2025
Գևորգ Խալաթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:ՔԿ-ն ներկայացրել է Գևորգ Խաչատուրի Խալաթյանի կենսագրությունըԾնվել է 1981 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքում:Աշխատանքային գործունեությունIX-IX.2025թ. - Լոռու կայազորի զինվորական դատախազ,I-IX.2025թ. - Երևանի կայազորի զինվորական դատախազ,2023-2025թթ. - Արարատի կայազորի զինվորական դատախազ,2022-2023թթ. - Ե Տեսնել ավելին
Հռոմի պապն այս շաբաթ կմեկնի Թուրքիա, ապա Լիբանան...
12:12   25/11/2025
Հինգշաբթի օրը Հռոմի պապ Լևոն 14-րդն իր առաջին օտարերկրյա ուղևորությունը կկատարի՝ որպես կաթոլիկ եկեղեցու ղեկավար: Նա կայցելի Թուրքիա և Լիբանան, որտեղ, ինչպես սպասվում է, հանդես կգա տարածաշրջանում խաղաղության և քրիստոնեական եկեղեցիների միջև միասնության կոչերով:Նա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը նախատեսված այցի ընթացքում կլինի որոշ կարևոր մշակութային վայրերում:Հռոմի նախորդ պապը այս երկրներ այցը չկարողացավ իրականացնել առողջական վիճակի վատթարացման պատճառով: Տեսնել ավելին
Փաշինյանն ու Պետրոսյանը խոսել են ՀԷՑ-ի հետագա ճակա...
11:39   25/11/2025
Պետությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի, այսօր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ուղիղ եթերում հեռարձակված հանդիպմանը վարչապետը հիշեցրեց, որ առաջին տարբերակն է՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ:«Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունք, լինում է պետական սեփականությունը և կառավարվում է պրոֆեսիոնա Տեսնել ավելին
ՄԻՊ-ը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ում մա...
09:52   25/11/2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 24-ին հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականությ Տեսնել ավելին
2-3 տարի առաջ շտապօգնությունն աշխատել է վնասով, չի...
18:39   24/11/2025
Նոյեմբերի 27-28-ը Երևանում կանցկացվի «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:Ինչպես հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 2 Տեսնել ավելին
Դատախազությունը պահանջում է Գագիկ Բեգլարյանից բռնա...
17:42   24/11/2025
Նոյեմբերի 21-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործում որպես պատասխանող ներգրավված են Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք։Գլխավոր դատախազությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Գործը նույն օրը՝ նոյեմբերի 21-ին, մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի Տեսնել ավելին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց. ծառայությունը կ...
13:07   24/11/2025
Հայաստանի խորհրդարանում կարևորագույն որոշում է կայացվել զինված ուժերի ապագայի վերաբերյալ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում 6 ամսով։Հանձնաժողովի հավանությանը արժանացած նախագիծը ենթադրում է անցում ներկայիս 24-ամսյա ռեժիմից 18-ամսյա ծառայության։Օրինագիծը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել պաշտպանության նախա Տեսնել ավելին