44-օրյա պատերազմում զոհվել է 3833 անձ՝ 3755 զինծառայող. ԱԺ նախագահը հրապարակել է նաև անհետ կորածների թիվը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց թիվը:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի):
Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել է Սիմոնյանը:

.png)
.png)