Ցանկացած անձնական շահից վեր կա մեկ համազգային շահ....
17:23   18/12/2022
Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից: Ամեն հայ, որտեղ էլ որ լինի, պիտի իր առջև ունենա մեկ ազգային նպատակ՝  գործով ծառայել Մայր հայրենիքին: Ցանկացած անձնական շահից վեր կա մեկ համազգային շահ,  և եթե այդ շահը գերակա լինի  հայերիս մոտ, ապա ապագան մերն է լինելու:  Հայ ազգի ճակատագիրը լի է կորուստներով և ձեռքբերումներով, բայց մենք պարտավոր ենք շարունակել մեր նախնիների գործը, որովհետև որքան էլ որ փոքր ազգ լինեն Տեսնել ավելին
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ ...
14:31   18/12/2022
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։  Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ստեղծված իրավիճակում բնակչության խնդիրներին հրատապ արձագանքելու համար շարունակում է գործել 119 և +374 47 119 119 հեռախոսահամարները։ Տեսնել ավելին
«Կյանքի ճանապարհ». Ստեփանակերտում ֆլեշ-մոբ է իրակա...
13:43   18/12/2022
Այսօր՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արցախցի հազարավոր երիտասարդների մասնակցությամբ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ֆլեշ-մոբի ընթացքում լույսերով պատկերվել է «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը: ԱրՊՀ Ուսա Տեսնել ավելին
Հայաստանի բժիշկները ցանկանում են մեկնել Արցախ՝ օգն...
12:18   18/12/2022
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը իր և մյուս բժիշկների անունից հայտարարեց՝  ցանկանում են մեկնել Արցախ և սատար կանգնել իրենց գործընկերներին՝ շրջափակման պայմաններում իրենց մասնագիտական պարտքն իրականացնելու գործում։«Եթե միջազգային հանրությունը սանավիացիա տրամադրի, մեր շատ գործընկերներ այսօր, հենց այս  գիշեր պատրաստ են մեկնել և այն ծանր հիվանդներին, որոնք այսօր Արցախում են գտնվում, օգնել»,- ասաց Գագիկ Հակոբյան Տեսնել ավելին
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դ...
15:04   17/12/2022
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին`ժամը 09:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Տեսնել ավելին
Մեծ շեն համայնքի կապը կտրված է մայրաքաղաք Ստեփանակ...
14:00   17/12/2022
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։«Բնականաբար, անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությու Տեսնել ավելին
Արցախի կրթական հաստատություններում պարապմունքները ...
10:32   17/12/2022
Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով, հայտնում են Արցախի ԿԳՄՍՆ-ից։ • Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: • Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի Տեսնել ավելին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ...
10:31   17/12/2022
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը շարունակում է փակ պահել:«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով» , - հայտնում են տեղեկատվական շտաբից: Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արմավիրի մար...
10:30   17/12/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Արմավիրի մարզում մառախուղ է:Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհ Տեսնել ավելին
Կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի ...
10:29   17/12/2022
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ են Տեսնել ավելին
Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է մարդասիրա...
10:28   17/12/2022
Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական ծանր հետևանքների է հանգեցնում։ Այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցնում է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են են Հարավային Կովկասում խաղաղության ամբողջ գործընթացը», - ասված է հայտ Տեսնել ավելին
Մենք պարտավոր ենք միասնական ճակատ ձևավորել. Արտյոմ...
20:41   16/12/2022
Այսօր կրկին վտանգված է մեր հայրենիքը, և մենք բոլորս, անկախ մեր տարակարծությունից և մեր հայացքներից, պարտավոր ենք միասնական ճակատ ձևավորել: Կա մեկ նպատակ, որ միավորում է մեզ բոլորիս. դա մեր սիրասուն հայրենիքն է, որը մեզ դարձնում է հպարտ, որտեղ էլ որ լինենք : Իրական նվիրյալ հայերն այսօր պիտի միավորվեն հանուն մեր երկրի ապագայի: Աշխարհը փոխվում  է, և նորանոր արհավիրքներին դիմակայելու և պատվով դրանք հաղթահարելու համար մենք պարտավոր ենք լինել  միասնական: Եվ այսօր էլ հայն ուժեղ է, անսասան, հա Տեսնել ավելին
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել...
17:03   16/12/2022
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած կեղծ լուրերը։«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- նշված է  Արցախի ՊՆ հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Արցախում առկա իրավիճակը երեխաների կրթության իրավու...
14:44   16/12/2022
Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ:ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Տեսնել ավելին
Հուսով ենք՝ ճանապարհն այսօր կբացվի, բայց պետք է հա...
13:33   16/12/2022
Հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։«Բայց պետք է հասկանալ, որ նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. ըստ երևույթին՝ այդպես է լինելու», - ասաց Բաբայանը։Հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.«Պետք է լինենք օբյեկտիվ. եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը՝ Արցախը վա Տեսնել ավելին