270 երեխա ցրտին մնացել է ճանապարհներին․ հրատապ է, ...
14:13   13/12/2022
Երեկվանից` 2022թ. դեկտեմբերի 12-ից, առավոտյան ժամը 10:30-ից 270 երեխա ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից փակելու հետևանքով: Այս մասին հայտնում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից։«Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հավաստի տվյալներով՝ երեխաները թե´ ՀՀ Սյունիքի ու այլ մարզերից են, թե´Արցախի տարբեր բնակավայրերից:Երեխաների թիվը հիմնադրա Տեսնել ավելին
Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայ...
12:38   13/12/2022
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ։«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղ Տեսնել ավելին
ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել գործուն ...
11:13   13/12/2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որտեղ հայտարարություն է ընդունել։«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ:Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սա Տեսնել ավելին
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շե...
20:03   12/12/2022
Արցախը Հայաստանի Հանրապետության և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Տեսնել ավելին
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը շարունակում է փակ մնալ...
18:54   12/12/2022
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը շարունակում են փակ պահել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։«Մոտ 8 ժամ է դեռ փակ է մայրուղին։ Ճանապարհին հայկական ընտանիքներ կան, որոնք առավոտից սպասում են, որ ճանապարհ բացվի։ Որոշվել է երեխաներով ընտանիքներին բերել Ստեփանակերտ, տեղավորենք, մինչեւ հասկանանք, թե երբ է հարցը հանգուցալուծվելու»,- նշեց նա։Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններին Հայաստանի Տեսնել ավելին
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք առավել կոշտ միջո...
17:59   12/12/2022
Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել ադրբեջանական կողմի հերթական սադրանքի կապակցությամբ․«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները  բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտվա Տեսնել ավելին
Արցախը Հայաստանին կապող մայրուղին արդեն 6 ժամ է շա...
16:28   12/12/2022
Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դ Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս մ...
15:25   12/12/2022
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ ««Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղի Տեսնել ավելին
Երևանից 20 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել․ այն 2 բա...
10:46   12/12/2022
Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 00:14-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին, ժամը 20:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.00⁰ և արևելյան երկայնության 44.50⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Երևան քաղաքից 20 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքո Տեսնել ավելին
Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան...
10:44   12/12/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր Տեսնել ավելին
Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը...
10:42   12/12/2022
Ադրբեջանցիները դարձյալ փակել են  Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի ակտիվիստները, բլոգերները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այս պահին շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Ավելի քան 3 Տեսնել ավելին
Չնայած դիտարկում անցկացնելու վերաբերյալ խաղաղապահն...
12:48   11/12/2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հան Տեսնել ավելին
Արցախում արգելել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբո...
21:52   10/12/2022
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շ Տեսնել ավելին
Դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով կանխե...
18:22   10/12/2022
Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները, Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ուղերձում՝ նվիրված մարդու իրավուքների միջազգային օրվան:«Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլ Տեսնել ավելին
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակո...
18:09   10/12/2022
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը: Երեկոյան ժամերգության սկիզբը ժամը 18:00-ին է։«Ի լուր մեր բարեպաշտ ժողովրդի, հայտնում ենք, որ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու արարող Տեսնել ավելին