Հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Բայց պետք է հասկանալ, որ նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. ըստ երևույթին՝ այդպես է լինելու», - ասաց Բաբայանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.
«Պետք է լինենք օբյեկտիվ. եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը՝ Արցախը վաղուց կործանված էր։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա։ Այդ թեմայով մեր առաջարկները հնչեցրել ենք տարբեր ատյաններում»։
Բաբայանն ասաց նաև, որ Արցախը երբեք չի համաձայնվի, որպեսզի Ադրբեջանը Լաչինի անցակետում մաքսակետ դնի, քանի որ, ըստ Բաբայանի, այն կվերածի երկիրը բանտի։

.png)
.png)