Իրանում երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 5...
09:33 29/01/2023
Իրանի հյուսիսարեւմտյան Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի։Այս մասին Young Journalists Club գործակալությանը հայտնել է նահանգապետ Մոթամեդիանը, փոխանցում է news.am-ը:«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ տուժել է 580, մահացել՝ երկու մարդ»,- ասել է նա։Մոթամեդյանը նաեւ նշել է, որ, նախնական հաշվարկներով, երկրաշարժը վնաս է հասցրել երկու քաղաքների եւ ավելի քան 70 գյուղերի, ավերածությունները կազմել են 20-ից 50%, փոխանցում է ՏԱ
Տեսնել ավելին
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
18:35 28/01/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպո
Տեսնել ավելին
«Դուք դատավոր չեք, ազատեք իմ ճանապարհը». ԳՇ պետը հ...
13:25 28/01/2023
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հունից դուրս եկավ, երբ Եռաբլուրում լրագրողները նրանց հարց ուղղեցին Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել:«15 զինծառայող կացարանում այրվեցին, ձեզ մեղավոր չե՞ք համարում»,- հետաքրքրվեց լրագրողը:«Դուք դատավոր չեք ինձ համար, որ ինձ նման հարցեր եք ուղղում: Խոսափողները հեռու պահեք, ազատեք իմ ճանապարհը ու գնացեք ձեր գործերին», - վրդովվեց ԳՇ պետը:Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,
Տեսնել ավելին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները հերթական կեղծ...
12:11 28/01/2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ։Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։Կոչ ենք անում չտ
Տեսնել ավելին
Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պ...
11:12 28/01/2023
Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման, ասվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուղերձում։«Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման փառավոր ճանապարհ: Ցավոք, հիմա անցնում է ծանր փորձությունների միջով, բայց վստահ ենք, որ նշմարվելու են հաղթահարման ուղիները:
Տեսնել ավելին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերին Ն...
19:15 27/01/2023
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողներից մեկի մարմինը։«Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը»,- սոցցանցի իր էջում գրել է ՊՆ խոսնակը:
Տեսնել ավելին
Սպասվում է ձյուն և մառախուղ...
17:14 27/01/2023
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ՝ դադարներով, սպասվում է թույլ ձյուն: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ՝ դադարներով, սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ
Տեսնել ավելին
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտը անհայտ գազ է օգտ...
13:48 27/01/2023
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Տեսնել ավելին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցա...
11:19 27/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոննե
Տեսնել ավելին
Մեր ապագայի գրավականը մեր բանակն է և մեր հայրենաս...
19:33 26/01/2023
Ամենից զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բռնված ժողովուրդը կատարյալ է դարձնում իր թշնամու հաղթանակը: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա: Մեզ ուժեղ և մարտունակ բանակ է պետք, քանզի այլ տարբերակ չկա....մեր ապագայի գրավականը մեր բանակն է և մեր հայրենասեր ու հայրենատեր տեսակը:
Տեսնել ավելին
Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվե...
19:06 26/01/2023
Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզման վտանգ։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված երկհարկանի տուֆե (երկշերտ) տան (մոտ 40 քմ) արտաքին պատը (1-2-րդ հարկ)՝ մոտ 18 քմ։ Պատերին առկա են մոտ 2 մ երկարությամբ և
Տեսնել ավելին
Ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և ...
13:22 26/01/2023
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է ձյուն: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի
Տեսնել ավելին
Մեր երկրում կուտակված ու խորացող խնդիրների մեծագու...
12:10 26/01/2023
Մեր երկրում կուտակված և տասնամյակներով այդպես էլ հիմնարար չլուծվող ու խորացող խնդիրների մեծագույն մասը կապված է կրթության որակի հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։«Մինչև իրապես չարժևորենք ու իրական ջանքեր չներդնենք այս ոլորտում, մենք շարունակաբար բախվելու ենք խնդիրների, այդ թվում` անդառնալի կորուստներով։ Կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը:
Տեսնել ավելին
Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունք...
10:08 26/01/2023
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։Քննչական կոմիտեի Զինվորակա
Տեսնել ավելին
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 17.00-ից վերսկս...
19:37 25/01/2023
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով», - ասված է հայտարարության մեջ։
Տեսնել ավելին

.png)
.png)