Ոգևորիչ է, որ Թուրքիայի և Սիրիայի բնական աղետը նմա...
10:49 10/02/2023
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը «Թվիթեր»-ում անդրադարձել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետներին ու Լաչինի միջանցքում ստեղծված մարդածին աղետին։«Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած բնական աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «անբարյացակամ» հարևանների կողմից, բայց սարսափելի է, որ Ղարաբաղի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը, որի արդեն 60-րդ օրն է», - գրել է նախկին դեսպանը։
Տեսնել ավելին
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապար...
09:47 10/02/2023
Ինչպես հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Դրմբոն-Չլդրան ավտոճանապարհը, Ակնաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, «Ցեխ ձոր» հատվածը, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։Կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով։ Բարձրադիր հատվածներում կպահպանվի մառախուղի ա
Տեսնել ավելին
Տեառնընդառաջին Արցախի եկեղեցիներում կմատուցվի Սուր...
19:36 09/02/2023
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջը:ՀԱՍԵ Արցախի թեմից տեղեկացնում են՝ 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնի կապակցությամբ փետրվարի 14-ին թեմի գործող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:Տեառնընդառաջի տոնին նախընթաց փետրվարի 13-ին թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է երեկոյան ժամերգություն, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Տեսնել ավելին
Ավելի քան 600 քաղաքացի է զրկված է վիրահատվելու միջ...
16:40 09/02/2023
Արցախի Հանրապետության բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։Այս մասին նշված է ԱՀ կառավարության հրապարակած տեղեկագրում՝ շրջափակման 60-րդ օրվա վիճակագրական տվյալների վերաբերյալ:Տեղեկատվության համաձայն՝ 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Տեսնել ավելին
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղա...
14:10 09/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող
Տեսնել ավելին
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժո...
10:48 09/02/2023
Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը:«Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դ
Տեսնել ավելին
Լույս չի լինի...
09:23 09/02/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 16 թաղ. 25 շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լևոն Սարգսյան փ. 1, 2, 3, 5 շենքեր, Շոպրոնի փ. 6 շենք, Գայի պող. 36, 38/1, 38, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 5 7, 9 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ. 3, 5, 6 շ
Տեսնել ավելին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի...
20:40 08/02/2023
Հանրապետության տարածքում փետրվարի 9-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում փետրվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն:
Տեսնել ավելին
Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կեն...
16:29 08/02/2023
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը մշտապես կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ՝ առավել մանրամասն տեղեկանալու երկրաշարժի հետևանքով առաջացած վնասների ու ավերածությունների մասին։Նշվում է, որ Հալեպում Ազգային Առաջնորդարանը և համայնքի ղեկավարությունը պատրաստել է հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդն ապաստան գտնի ավելի ապահով պայմաններում։Կաթողիոսկարանի հաղորդմամբ, Արամ Առաջինը Վեհափառ Հայրապետը գումար կհատկացնի Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրո
Տեսնել ավելին
Ադրբեջանն արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատա...
15:42 08/02/2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը։ Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է, հայտնում են տեղեկատվական շտաբից։
Տեսնել ավելին
Թուրքական լրատվամիջոցները ուղիղ եթերում անջատում ե...
13:06 08/02/2023
Թուրքիայում մեծ արձագանք են գտել Haberturk եւ NTV հեռուստաընկերությունների ուղիղ եթերների ժամանակ երկրաշարժից տուժածների բողոքների ժամանակ ձայները անջատելը կամ եթերից լրիվ դուրս գալը։Օրինակ Haberturk հեռուստաընկերության լրագրողը դեպքի վայրում հարցազրույց է անում տուժվածների մեկի հետ, երբ տուժվածը սկսում է խոսել, որ անտերության են մատված եւ ոչ մեկ չի եկել օգնության, ուղիղ եթերում ձայնը անջատում են։Մեկ այլ դրվագում NTV–ի լրագրողը ուղիղ եթերում ռեպորտաժ է անում, սակայն կողքից տուծվածները կրկի
Տեսնել ավելին
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդո...
11:10 08/02/2023
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, գրառում արել թանգարանի հուշամատյանում:
Տեսնել ավելին
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և...
18:09 07/02/2023
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:«Փրկարարական ջոկատներն աջակցելու են ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին»,– գրել է նա:
Տեսնել ավելին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփա...
16:01 07/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններ
Տեսնել ավելին
Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգե...
15:32 07/02/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տեսնել ավելին

.png)
.png)