Կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծա...
19:33 22/01/2023
Մայր Աթոռը հայտնում է, որ հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Տեսնել ավելին
Ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյա...
12:17 22/01/2023
Գեղարքունիքի մարզում հունվարի 19-ին ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 17:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում:Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ հունվարի 23-ին, ժամը` 13:00-ին, դեպի Վանաձորի զինվորական պանթեոն:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի
Տեսնել ավելին
Սպիտակ տան դիմաց հայերը ակցիա են կազմակերպել ի պաշ...
09:48 22/01/2023
Ապիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցույց անցկացրեցին ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։Նրանք նախագահ Բայդենից պահանջում էին պատժամիջոցներ կիրառել ցեղասպան Ադրբեջանի դեմ և միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը շուտափույթ բացելու համար, փոխանցում է infoport-ը:
Տեսնել ավելին
Շրջափակման պայմաններում Արցախում չի գործում 117 դպ...
17:26 21/01/2023
Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով Արցախի Հանրապետությունում հունվարի 19-ից ժամանակավորապես դադարեցվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20 000 երեխա զրկվել է կրթություն ստանալու հնարավորությունից:
Տեսնել ավելին
Հոգեհանգստյան կարգ՝ հրդեհից զոհված զինծառայողների ...
16:16 21/01/2023
Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար։Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությո
Տեսնել ավելին
Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների ...
15:43 21/01/2023
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է: Ինչպես հայտնում են ահ բնակարանային հարցերի կոմիտեից, տամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային՝ շաբաթ և կիրակի օրերին):«Հիշեցնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված էլե
Տեսնել ավելին
Ստեփանակերտի խանութներում հերթերը չեն պակասում․ կա...
12:59 21/01/2023
Ստեփանակերտի խանութներում հերթերը չեն պակասում: Պարզապես հունվարի 20-ից 5 անուն ապրանք գնելու համար հերթում կանգնելու հետ պարտադիր է նաեւ կտրոն ունենալը:Ներկայանում են կտրոններով, ստանում իրենց հասանելիք ապրանքն ու դրամարկղում կատարում վճարումը։Կրկնակի օգտագործումը բացառելու համար ապրանք գնած քաղաքացին կտրոնը վաճառակետում հանձնում է: Ստեղծված պայմաններում կտրոնային համակարգի անցումը դրական են գնահատում քաղաքացիները։ Համակարգը հնարավորություն է տալիս գոնե եղածը հավասարաչափ բաշխել։
Տեսնել ավելին
Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրակ...
20:23 20/01/2023
Ստեփանակերտ քաղաքում հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչոյւրը 3 ժամ տևողությամբ։Այս մասին հայտնում է ԱՀ օպերատիվ շտաբը:Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։
Տեսնել ավելին
Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 մարդ...
18:05 20/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ադ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հ
Տեսնել ավելին
Մասամբ բացվել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատա...
15:33 20/01/2023
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Այս մասին հայտնում է ԱՀ օպերատիվ շտաբը:Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարակա
Տեսնել ավելին
Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի...
13:21 20/01/2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:Կարինե Բաբայանը նշել է․ «Դա նախատեսվում էր՝ հաշվի ա
Տեսնել ավելին
Այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ավելի քան 30 ...
12:53 20/01/2023
Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը ուղղակիորեն կապված է ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցածի հետ, Ադրբեջանի մեթոդները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, բայց գերնպատակը մնում է նույնը՝ ազատվել հայերից, ուստի հայերի գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ձեռագրի քաղաքականության շարունակականության ցուցադրումը: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:«Այս օրերին լրանում է Բաքվի ջարդերի 33-րդ և փետրվարին՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը
Տեսնել ավելին
Արցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նո...
12:02 20/01/2023
Արցախի տեղեկատվական շտաբը վիճակագրական թարմացումներ է ներկայացրել բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 460 քաղաքացի զրկվել է վիրահ
Տեսնել ավելին
Այսօրվանից շրջափակված Արցախում սննդամթերքը ձեռք կբ...
11:29 20/01/2023
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել այսօրվանից՝ հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։Տեղեկացնում են նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։«Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դ
Տեսնել ավելին
Բանակի թուլացումը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար...
20:09 19/01/2023
Դեպքը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորական զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:Ըստ նրա՝ ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, 3-ը վիրավոր են, ևս 4 զինծառայող եղել է դրսում:Անդրադառնալով կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վա
Տեսնել ավելին

.png)
.png)