Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավո...
18:00 04/10/2026
Կիրակի օրը Բրազիլիայում անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնցում գործող պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն լարված պայքար են մղում ընտրողների ձայների համար, հաղորդում է dpa-ն։Ձայնի իրավունք ունի մոտ 158,7 միլիոն մարդ։Աշխատավորների կուսակցությունը ներկայացնող Լուլան առաջադրվում է նախագահի չորրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետի համար։ Նա արդեն ղեկավարել է Բրազիլիան 2003-ից 2010 թվականներին։ Նրա մրցակիցը՝ Լիբերալ կուսակցությունից Ֆլավիու Բոլսոնարուն, առաջին
Տեսնել ավելին
Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած...
16:00 04/10/2026
ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության երկու անդամ լքել են ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները պահանջել են նրանցից անհապաղ հեռանալ երկրից, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի։Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո իրանական ամբողջ պատվիրակությունը լքի Նյու Յորքը, սակայն երկու դիվանագետ անտեսել են այդ պահանջը և մնացել քաղաքում։Ուրբաթ օրը ՄԱԿ-ում Իրանի առաքելությանը կրկին հայտնել են, որ ԱՄՆ-ն գիտի երկու դիվանագետի գտն
Տեսնել ավելին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և ...
11:36 04/10/2026
Ռուսաստանցի զինվորականները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել «Новая почта» ընկերության լոգիստիկ կենտրոնին՝ Չեռնոմորսկում և տվյալների կենտրոնին՝ Օդեսայում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Գերատեսչության տվյալներով, հարվածների համար օգտագործվել են «Герань» տեսակի անօդաչու սարքեր։ ՊՆ-ն նաև հրապարակել է կադրեր, որոնք նկարահանվել են հարձակումների ժամանակ։Բացի այդ, Ռուսաստանի զորքերը ՖԱԲ-250 և ՖԱԲ-500 ֆուգասային ավիառումբերի կիրառմամբ հարվածներ են հասցրել ա
Տեսնել ավելին
Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագր...
15:00 04/10/2026
Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իսլամաբադի հուշագրի յոթ պայմանները կատարելու, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել է նա։
Տեսնել ավելին
Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռшզմական մեքենան...
14:00 04/10/2026
Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով։«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթներին։ Եթե Ռուսաստանը կանգ չառնի, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։ Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը։ Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքները, բնակելի շենքերը և ջերմաէլեկտրակայանները։ Ուկրաինացիներին ահաբեկչությունը չի կարող կոտրել»,-նշել է նա։Նա նաև նշել է, որ այցի ընթացքում կհանդիպի Զելենսկու հետ և կվստահեցնի նրան շարունակական ա
Տեսնել ավելին
Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակ...
13:00 04/10/2026
Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։«Կառավարությունն անցել է նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար։ Վերջին ամիսներին թշնամու ծրագիրն էր կտրել երկրի կենսականորեն կարևոր զարկերակները՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։ Տնտեսական ճնշումը սրվել է, բայց ժողովրդի աջակցության և կառավարության մեր գործընկերների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կանխել ենք թշնամու տնտեսական պատերազմի նպատակների ի
Տեսնել ավելին
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան․ այցի...
11:29 04/10/2026
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:
Տեսնել ավելին
Թող մեր երկրի բազմազանությունը շարունակի ծառայել ո...
11:28 04/10/2026
Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,Շնորհավորում եմ բոլորիդ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։Այս օրը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այն ևս մեկ առիթ է ընդգծելու, որ մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է, որն ամրագրված է մեր ընդհանուր քաղաքացիությամբ։ Հայաստանի Հանրապետության տարբեր ազգությունների ներ
Տեսնել ավելին
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Կառավարո...
11:27 04/10/2026
Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:Արարողությանը ներկա են գտնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:Առաջինը երդման տեքստն ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվու
Տեսնել ավելին
Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քա...
11:26 04/10/2026
Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, փորձում են այնտեղ ինչ-որ բան «պղտորել»։ Ռուսաստանը զգուշությամբ է հետևում դրան։ Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում։«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա
Տեսնել ավելին
«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդող...
22:30 03/10/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է CAATSA օրենքով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու պատրաստակամության մասին, թեև այդ ուղղությամբ հստակ որոշում դեռ չի կայացվել։Պատժամիջոցների չեղարկմանը խոչընդոտող հանգամանքների մասին հարցին ի պատասխան՝ Թրամփն ընդգծել է, որ շարունակելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ակտիվ շփումները՝ նրան անվանելով իր ընկերը։ «Ես միշտ էլ անելու եմ այնպես, որ նա գոհ մնա»,— նշել է Սպիտակ տան ղեկավարը։Դեռ հուլիսին՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ըն
Տեսնել ավելին
Զախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանա...
23:00 03/10/2026
Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանատունը Հնդկաստանի ԱԳՆ է ուղարկել վեց բանավոր նոտա՝ կապված Unity լցանավի ձերբակալության հետ, որտեղ շարունակում են մնալ Ռուսաստանի 20 քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցել է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեսպանը նաև քննարկել է իրավիճակը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիքրամ Միսրիի հետ, Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարին ուղարկվել է գրավոր դիմում՝ անձնական միջամ
Տեսնել ավելին
Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիությա...
18:18 03/10/2026
Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնել է APA-ն։Բեռնում Ամիրբեկովն այս հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։
Տեսնել ավելին
Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմու...
19:30 03/10/2026
Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ «Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվե
Տեսնել ավելին
Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքո...
18:16 03/10/2026
Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է չորս կազմակերպված ցանցի վնասազերծման և 31 մարդու ձերբակալության մասին, որոնց իշխանությունները մեղադրել են փողոցային անկարգություններ և դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։ Գործողությունն իրականացվել է երկրի հարավում՝ Քերման նահանգի Սիրիան քաղաքում, հաղորդել է Mehr-ը։Ինչպես նշվել է գերատեսչության հայտարարության մեջ, կասկածյալներին բացահայտել են քաղաքացիների հաղորդումների և հետախուզական մշտադիտարկման արդյունքում։ Իրանական կողմը նշել է, որ ձերբակալվածները
Տեսնել ավելին

.png)
.png)