Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանատունը Հնդկաստանի ԱԳՆ է ուղարկել վեց բանավոր նոտա՝ կապված Unity լցանավի ձերբակալության հետ, որտեղ շարունակում են մնալ Ռուսաստանի 20 քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեսպանը նաև քննարկել է իրավիճակը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիքրամ Միսրիի հետ, Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարին ուղարկվել է գրավոր դիմում՝ անձնական միջամտության խնդրանքով։ Ռուս դիվանագետները համագործակցում են հնդկական իշխանությունների և նավահանգստային ծառայությունների հետ՝ անձնակազմի և նրա փոխարինման հարցի լուծմանը հասնելու համար։
Կամերունի դրոշի ներքո նավարկող Unity լցանավը ձերբակալվել է Հնդկաստանի ափերի մոտ մայիսին՝ առևտրային վեճի պատճառով․ նավի սեփականատերը պարտք էր վառելիքի տեղի մատակարարին։ Այդ ժամանակից ի վեր նավը, որի վրա 23 նավաստի կար, մնում է խարիսխ գցած վիճակում Պարադիպ նավահանգստի շրջանում։ Անձնակազմում, բացի 20 ռուսաստանցիներից, կան նաև Եգիպտոսի երկու քաղաքացիներ և Ղազախստանի մեկ քաղաքացի։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ լցանավի ավագ մեխանիկին հաջողվել է բժշկական ցուցումներով վերադարձնել Ռուսաստան։ Մնացած ռուս նավաստիներն առայժմ մնում են նավի վրա։ Ավելի վաղ հաղորդվել էր լցանավի տեխնիկական խնդիրների մասին, այդ թվում՝ էլեկտրամատակարարման ընդհատումների, նավաստիների հարազատները նաև պատմել են փոթորկից հետո կապի հետ եղած խնդիրների մասին։
Ռուսական կողմը հնդկական իշխանություններին կոչ է անում արագացնել իրավիճակի կարգավորումը և ապահովել անձնակազմի փոխարինման հնարավորությունը։

.png)
.png)