Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիությա...
18:18   03/10/2026
Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնել է APA-ն։Բեռնում Ամիրբեկովն այս հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։ Տեսնել ավելին
Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմու...
19:30   03/10/2026
Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ «Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվե Տեսնել ավելին
Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքո...
18:16   03/10/2026
Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է չորս կազմակերպված ցանցի վնասազերծման և 31 մարդու ձերբակալության մասին, որոնց իշխանությունները մեղադրել են փողոցային անկարգություններ և դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։ Գործողությունն իրականացվել է երկրի հարավում՝ Քերման նահանգի Սիրիան քաղաքում, հաղորդել է Mehr-ը։Ինչպես նշվել է գերատեսչության հայտարարության մեջ, կասկածյալներին բացահայտել են քաղաքացիների հաղորդումների և հետախուզական մշտադիտարկման արդյունքում։ Իրանական կողմը նշել է, որ ձերբակալվածները Տեսնել ավելին
Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ...
17:07   03/10/2026
Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախորդները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրանական իշխանությունների ներկայացուցչին, հաղորդում է Ինթերֆաքս-ը։«Պաշտոնյան ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին, հնարավոր է՝ ավելի խոշոր, քան նախկինում, սակայն ունի պատասխան տալու հնարավորություններ», - տեղեկացնում է գործակալությունը:Նրա զրուցակիցն ընդունել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոց Տեսնել ավելին
Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցութ...
20:00   03/10/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները ներառում են նաև ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերության արտասահմանյան ակտիվների վաճառքի բազմամիլիարդանոց գործարքի քննարկումը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ ութ աղբյուրների։Խոսքը տարբեր երկրներում «Լուկոյլին» պատկանող նավթահանքերի, նավթավերամշակման գործարանների և բենզալցակայանների ցանցի մասին է։ Գործարքը դեռ վերջնականապես կնքվա Տեսնել ավելին
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի ...
19:00   03/10/2026
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։«Ինչո՞ւ է շտապում Ալիևը։«Ամբողջ մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների վրա բարդելը անարդար է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես տարածքային պահանջներ էին ներկայացնում Ադրբեջանին, փորձում էին անիմաստ և ոչ կոռեկտ հայտարարություններով վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ամենը»,- կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համ Տեսնել ավելին
Մեծ ամոթով ենք այստեղ կանգնած, ադրբեջանցին, հնարավ...
16:04   03/10/2026
ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր՝ հոկտեմբերի 2–ին, բողոքի ակցիա է կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին, որը հատել է սահմանը, մտել Շաքի գյուղի տներից մեկն ու երեխաների աչքի առաջ կրակել հայ կնոջ վրա։Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հայ գերիների վերադարձը առաջնահերություն», «Հաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը», «Պետության դերը կանխելն է, ոչ թե արձանագրելը», «Սյունիք–տուր ադրբեջանցիների համար, հովանավոր՝ ԱԱԾ»։ՀՅԴ երիտասարդներից տարոն Մանուկյանը իր խոսքում նշեց. Տեսնել ավելին
Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է...
17:30   03/10/2026
Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության: Այս մասին ասված է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«ԿԺԴՀ ԱԳՆ-ն իր արհամարհանքն է հայտնում թշնամական ուժերի գործողությունների նկատմամբ, որոնք աղավաղում են ինքնիշխան պետությունում մարդու իրավունքների վիճակը և ՄԱԿ-ի սրբազան հարթակը վերածում չարամիտ քարոզչության ասպար Տեսնել ավելին
Բրիտանացիների 49%-ը կողմ է ԵՄ-ին վերաանդամակցելուն...
14:17   03/10/2026
Մեծ Բրիտանիայի բնակիչների գրեթե կեսը կողմ է Եվրոպական միությանը երկրի վերանդամակցությանը, ցույց է տվել «Messina Group» (TMG) ընկերության անցկացրած նոր հարցումը: Հետազոտությունը հրապարակվել է վարչապետ Էնդի Բերնհեմի այն հայտարարության ֆոնին, թե կառավարությունը դիտարկելու է ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների բոլոր տարբերակները, ներառյալ՝ կառույցին լիարժեք վերանդամակցումը, գրում է «The Guardian»-ը:Հարցման համաձայն՝ հարցվածների 49%-ը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալուն, մինչդեռ 28,5%-ը Տեսնել ավելին
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի...
14:15   03/10/2026
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ալաբամա նահանգում իր աջակիցների առջև, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Մենք մահապատիժ կսահմանենք խոշոր նարկոդիլերների, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների և յուրաքանչյուրի համար, ով ոստիկան կսպանի», - ասել է նա։ Տեսնել ավելին
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ավիակիր հա...
13:40   03/10/2026
ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Կալիֆոռնիայից տարածաշրջան են ուղևորվել «USS Theodore Roosevelt» ավիակիրը՝ ուղեկցող նավերով, ինչպես նաև երեք դեսանտային նավ և ծովային հետևակի ստորաբաժանումներ։ Տասը հազար զինծառայողներ պետք է պատրաստ լինեն մարտական գործողությունների նոյեմբերին։Եթե Մերձավոր Արևելքում արդեն տեղակայված «USS George H.W. Bush» և «USS George Washington» ավիակիրները մնան տարածաշրջանում, ապա ԱՄՆ-ի տրամադրության տակ այնտեղ կլինի երեք ավիակիր հարվածային խումբ Տեսնել ավելին
Լատվիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանո...
12:32   03/10/2026
Լատվիայում շաբաթ օրը մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք ընթանում են անվտանգային մարտահրավերների, ուկրաինական պատերազմի և կյանքի թանկացման շուրջ մտահոգությունների ֆոնին։ Ռուսաստանին սահմանակից և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող այս երկիրը համարվում է Դաշինքի արևելյան թևի առանցքային օղակներից մեկը, գրում է Euronews-ը։Նախընտրական քարոզարշավի կենտրոնական թեմաներից է դարձել անվտանգությունը։ Լատվիայում, որը 20-րդ դարի զգալի մասն անցկացրել է Մոսկվայի տիրապետության տակ, լայնորեն քննարկվում են Ռու Տեսնել ավելին
«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, ...
18:00   03/10/2026
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը համեմատաբար անհամեմատելի է։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարը Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ժամանակաշրջաններից մեկն էր։Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում Ավետիսյաններ Տեսնել ավելին
«Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դա...
17:00   03/10/2026
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը և 2024 թվականի փետրվարի 1-ից ՄՔԴ լիիրավ անդամ դառնալը ներկայացվում էր որպես արտաքին անվտանգության, միջազգային իրավական պաշտպանության և Ադրբեջանի հնարավոր հանցագործությունների կանխարգելման քաղաքական-իրավական քայլ, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս որոշման շուրջ ձևավորված պաշտոնական հիմնավորումների, հանրային սպասումների և իրական քաղաքական արդյունքների միջև գոյություն Տեսնել ավելին
ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրվ...
15:00   03/10/2026
Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մարիա Զախարովան։«Այո, իսկապես, Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավորված նավի վրա»,- ասել է նա։Կամերունի դրոշով նավթատարը մայիսին կալանավորվել է Հնդկաստանի ափերի մոտ՝ առևտրային վեճի պատճառով, որը կապված է նավի սեփականատիրոջ՝ տեղական վառելիքի մատակարարին ունեցած պարտքի հետ։Այդ ժամանակվանից նավը, որի վրա գտնվում են 23 նավաստիներ, խարսխված Տեսնել ավելին