Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, ...
14:00   03/10/2026
Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ։ Այս մասին Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ իր ընկալումը եղել և շարունակում է մնալ այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն։«Մարդը շատ ավելի մեծ հավանականությամբ կլինի բարեվարք, եթե հավատում է Աստծուն»,- ասել է Փաշինյանը։Վարչապետը նաև նշել է, որ Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ։«Մարդը շատ ավելի պակաս խ Տեսնել ավելին
Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ...
12:30   03/10/2026
Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի մասին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած արտահայտություններին։«Ես հարյուր տարվա վոժդ եմ իրավապաշտպանության ոլորտում, արդեն թոշակի անցնելուս ժամանակն է մոտենում, բայց, ազնիվ խոսք, ես ի վիճակի չեմ եղել նույնքան լավ պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան քպ-ականներն են պաշտպանում հայի տուն մտած ո Տեսնել ավելին
ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո ...
13:00   03/10/2026
ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին:Սա պատահական տեղի ունեցած սահմանախ Տեսնել ավելին
Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախա...
11:22   03/10/2026
Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է։ Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:«Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված, իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն:Այս սնոտիաբանության հեղինակը ես չեմ՝ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բացատրել, որ պետք է հավատալ խաղաղությանը, որպեսզի այն տեղի ունենա:Դասական հիմարություն կլինի, եթե փ Տեսնել ավելին
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ ...
22:00   02/10/2026
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է. «Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալ Տեսնել ավելին
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրու...
20:43   02/10/2026
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա գուրգուրենք ու խնամենք խաղաղությունըԻսկ փայփայված ու գուրգուրած խաղաղության զուգընկեր երկրի որևէ կառույցից հայկական կողմին ուղղված ներողություն կամ ցավ հայտնելու խոսք հնչեցվե՞լ է արդյոք իր զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու և խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարելու փաստի կապակցությամբ: Շտապեմ ասել, որ չի էլ լինելու, որովհետև Նիկոլին ու քպականներին դա չի հասնում: Քանի որ ստորացվածներից ու լլկված լինելուց հաճույք Տեսնել ավելին
Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժա...
21:00   02/10/2026
Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով, այս մասին փոխանցել են Քննչական կոմիտեից:Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ադրբեջանցու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեսնել ավելին
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ուղիղ միա...
19:00   02/10/2026
Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ։Ավելի վաղ տեղի էր ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Տեսնել ավելին
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան...
18:00   02/10/2026
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ցինիզմի թագավորություն — այլ կերպ չես կարող անվանել այն, թե ինչպիսի մոլեռանդությամբ Փաշինյանի իշխանությունները մարդկանց հիմարի տեղ են դնում։Ուրեմն՝ իրենք իրենց՝ սիրելի իշխանավորներին, աշխատավարձերը բարձրացրին միլիոնավոր դրամներով։Օրինակ՝ վարչապետն այժմ ստանում է 2,6 միլիոն դրամ՝ նախկին 1,5 միլիոնի փոխարեն։Նախարարները ստանում են 2 միլիոն դրամ՝ նախկին 965 հազար դրամի փոխարեն։Պատգամավորները՝ 1,5 միլիոն դրամ՝ նախկին 845 հազա Տեսնել ավելին
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերո...
16:32   02/10/2026
Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանի Հանրապետությունում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ մի երկրում, որը վերջին տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում։«Ադրբեջանցի զինված զինծառայողը ներխուժել է Հայաստան, մտել հայ ընտանիքի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Սա արդեն վերջին շրջանում երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչներն ուղղակիորեն հարձակման են ենթարկվում Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրա...
14:30   02/10/2026
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, հայտնում է ТАСС-ը։Նշվում է, որ դահլիճում ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։Ավելի ուշ տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ։Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են առանձնահատուկ ու Տեսնել ավելին
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավ...
14:00   02/10/2026
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Հարգելի՛ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը: Հավատացած եղե՛ք, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավե Տեսնել ավելին
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի ...
11:48   02/10/2026
«Կարող եմ ասել, որ ինչ պլանավորված էր, շատ արագ տեմպերով առաջ է գնում, և եթե նայենք, թե մեկ տարվա ընթացքում ինչքան է ծրագիրն առաջ գնացել, ինչ զարգացում ունենք, պետք է ասել, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում խոսելով ԹՐԻՓՓ նախագծից՝ ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։«Ծրագիրը բազմաթիվ շերտեր ունի, մինչև դրա ուսումնասիրությունը և դրանից բխող տարբեր գործողությունների փուլերը պատրաստ չլինեն, հնարավոր չի լինի գործնական փուլի անցնելը Տեսնել ավելին
«Դու, Պուտինը, Նիկոլը. ինձնից ի՞նչ ես ուզում». Էդմ...
13:30   02/10/2026
«Պուտինն ասաց՝ ռուսամետ ուժերը... եթե ուզում եք ձեր շահերը համադրեք, պետք է մեր մարդիկ գան իշխանության, չէ՞՝ կպատժենք»,- Հանրայինի եթերում, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հարցազրույցի ժամանակ, ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Մարուքյանն արձագանքեց. «Ասաց՝ ռուսամետ ուժերին, հուսով եմ, կթողնեք մասնակցել ընտրություններին, Նիկոլն էլ ասաց՝ եղավ ու թողեց՝ մասնակցեցին, ինձնից ի՞նչ ես ուզում. էդ՝ դու, էդ՝ Պուտինը, էդ՝ Նիկոլը»: Տեսնել ավելին
«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղ...
13:00   02/10/2026
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվում անցկացվող համաժողովի ժամանակ։«Այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։ «Մենք սպասում ենք միայն մեկ՝ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմա Տեսնել ավելին