Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցություննե...
15:30   04/10/2026
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։«Ռուսաստանը կպայքարի Դոնեցկի նույնիսկ մեկ հարյուրերորդ մասի ազատագրման համար, քննարկելու բան չկա»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Ադրբեջանի և Հայաստանի հետ անհրաժեշտ է իրականացնել ...
14:05   04/10/2026
Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։«Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, և այս ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի՝ բարեկամական մթնոլորտում»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքս...
14:04   04/10/2026
Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հարձակման, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։Նա հավելել է, որ եվրոպական երկրները հաղորդակցման խնդիր ունեն։«Մենք սպասո՞ւմ ենք Ռուսաստանի հարձակմանը։ Պատասխանը՝ ոչ։ Մենք դրա ապացույցներ չունենք»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ ս...
13:31   04/10/2026
Ճապոնիան վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում տեղի բնակչուհու սպանությունից հետո, որում կասկածվում է ամերիկացի ծովային հետևակային, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։Հոկտեմբերի 4-ին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Քենյու Ֆունակոսին հեռախոսով կապ է հաստատել Տոկիոյում ԱՄՆ դեսպան Ջորջ Գլասի հետ և պահանջել ամերիկյան կողմից լիարժեք համագործակցություն հետաքննության շրջանակում, ԱՄՆ զինծառայողների շրջանում կարգապահության խստացում և ապագայում նման միջադեպերը կանխելու միջոցների ընդուն Տեսնել ավելին
Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջան...
13:07   04/10/2026
Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Բժիշկն ասում է` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չե Տեսնել ավելին
ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը պատրաս...
12:39   04/10/2026
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ Այս մասին գրել է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։ՊՐՆ․ ՊԵՐԵ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՈԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՊՐ Տեսնել ավելին
Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությ...
12:25   04/10/2026
Իրաքի Նաջաֆ քաղաքի միջազգային օդանավակայանը, մի քանի օր տևած դադարից հետո, կիրակի օրը վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Առաջին օրը նախատեսված է երեք երեկոյան չվերթ, հաղորդում է Իրաքի INA լրատվական գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին։Իրաքը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տրամադրել է պատժամիջոցային ռեժիմից բացառություն, որը թույլ է տալիս իրանական ավիաընկերություններին օրական մինչև 40 չվերթ իրականացնել դեպի Նաջաֆ և հակառակ ուղղությամբ։ Սահմանափակումը չի վերաբերում ի Տեսնել ավելին
Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գ...
12:24   04/10/2026
Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ։ Մերցի ժամանումից գրեթե անմիջապես հետո օդային տագնապ է հայտարարվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով։«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։ Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը»,-նշել էր նա։ Տեսնել ավելին
Իրանը բաց է բանակցությունների համար, բայց վճռական ...
11:51   04/10/2026
Իրանը բաց է բանակցությունների համար, բայց վճռական կպատասխանի ԱՄՆ–ի նոր հարվածներին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։«Եթե մեր թշնամիները կրկին ցանկանան գնալ ռազմական առճակատման ճանապարհով, մեր պատասխանը կլինի ավելի հզոր, քան նախկինում, մենք կպաշտպանվենք ավելի մեծ ուժով, քան անցյալում։ Իսկ եթե նրանք դիվանագիտական ուղիներ փնտրեն, մենք առաջվա պես պատրաստ ենք հասնել արդար և արժանապատիվ լուծման՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Իրանը Կատարի միջոցով ամերիկյան կողմին է փոխանցել Ա...
11:50   04/10/2026
Իրանը Կատարի միջոցով ամերիկյան կողմին է փոխանցել ԱՄՆ առաջարկության պատասխանը՝ կանխելով միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումների վերսկսումը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։Ավելի վաղ Ղալիբաֆը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իսլամաբադի հուշագրի յոթ պայմանները կատարելու։«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն Տեսնել ավելին
Երբ Իրանի նախագահը ՀՀ վարչապետին հրապարակավ ներկայ...
23:00   04/10/2026
րտաքին գործերի նախարար Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Իրան՝ հոկտեմբերի 4–5։ Ըստ կարճ հաղորդագրության, այցի օրակարգում երկկողմ հարաբերությունն է ու ռեգիոնալ թեմաներ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։«Իրանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի քանի օր առաջ՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ շրջանակում։ Հետո ոտքի վրա զրույց եղավ Միրզոյանի եւ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի միջեւ։ Մեծ հավանականությամբ, իրանական կողմն է «կանչել» Հայաստանի ԱԳ նախարարին, այն նկատառումով, որ ո Տեսնել ավելին
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակ...
22:00   04/10/2026
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները երեկ վիրահատությունից հետո այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անիին։Նրանց խոսքով՝ Անիի վիճակը կայուն է, իսկ բուժանձնակազմը հոգատար է։«Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ․ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- նշել են հանձնաժողովի անդամները։ Տեսնել ավելին
Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Ար...
21:00   04/10/2026
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի բացառել ամերիկացի զինծառայողների մի մասի և ռազմական հնարավորությունների տեղափոխումը Եվրոպայից Արևմտյան կիսագունդ՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում նարկոկարտելների դեմ Վաշինգտոնի գործողության ընդլայնման պայմաններում, հայտնում է The Hill-ը։Միևնույն ժամանակ, տեղափոխման վերաբերյալ կոնկրետ որոշում դեռ չի կայացվել։Ըստ Հեգսեթի, ԱՄՆ-ն տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ ընդլայնում է ռազմական ներկայությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում, որ Տեսնել ավելին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապե...
20:00   04/10/2026
Սերբիայի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Ֆիցոն, պետք է ելույթ ունենար Բելգրադում իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (SNS) հանրահավաքին, սակայն բժշկի խորհրդով չեղարկել է այցը, հայտնում է Rapporteur-ը։Չնայած Ֆիցոյի բացակայությանը՝ նրա նախապես պատրաստված ելույթը ընթերցվել է SNS-ի հազարավոր աջակիցների առջև՝ «Բելգրադյան արենա» մարզադաշտում։«Ես աջակցում եմ Ալեքսանդրին, որովհետև նա թույլ չի տալիս, որ աշխարհում որևէ մեկը՝ որքան էլ ազդեցիկ լինի, ղեկավարի ձ Տեսնել ավելին
Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն...
19:00   04/10/2026
Իրանի բանակը նախատեսում է սկսել կամավորների ուսուցումը՝ «ազգային պաշտպանության» համար քաղաքացիների պատրաստման ծրագրի շրջանակում, հաղորդում է իրանական WANA լրատվական գործակալությունը։Իրանի ցամաքային զորքերի պատրաստության և կրթության հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ալիան-Նեջադը հայտարարել է, որ ծրագիրը կմեկնարկի Թեհրանում՝ երեք ուսումնական կենտրոններում։Ըստ նրա, զինված ուժերի չորս տեսակների զինծառայողները կուղարկվեն հատուկ ընտրված մի քանի հարթակներ, որտեղ կամավորները նա Տեսնել ավելին